ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը՝ չի կիսվի. Fip.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ կեսգիշերին տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ «գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար»։

Գյուղապետը նշել էր, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից, և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:

Ավելի վաղ հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17-ից, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն։ Դրանք այն տարածքներն են, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Ադրբեջանի մաս են կազմել և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով փաստացի պետք է փոխանցվեն Ադրբեջանին: Դա վերաբերում է ոչ միայն մարտական դիրքերին, այլև որոշ ճանապարհների և նույնիսկ բնակելի թաղամասի:

Գյուղապետը հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք գյուղի ներքևի թաղը, ինչպես նաև Գորիս-Կապան մայրուղուց մի հատվածը, որը Շուռնուխ գյուղի մեջտեղով է անցնում, նույնպես փոխանցվելու են Ադրբեջանին։

Fip.am-ի հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց, որ այսօր իրենք հանդիպել են նաև ռուսական կողմի հետ և համաձայնության եկել, որ ինչպես գյուղը, այնպես էլ ճանապարհը կմնան հայկական վերահսկողության տակ։ 

«Ռուսական կողմից ևս տեղեկացված էին, որ հավաքվել ենք և կասեցնելու ենք, անհանգստացած էին, որ հնարավոր է սադրանքներ լինեն, լարվածություն առաջանա։ Հայկական կողմի հետ միասին եկան, պայմանավորվեցինք, որ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը չի կիսվի։ Ամեն դեպքում քթներիս՝ տակ 100 մետր հեռավորության վրա կգան կնստեն»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք արդեն ադրբեջանական կողմը եկել է, թե՞ ոչ. «Հավանաբար վաղվանից կգան, թեև հիմա մառախուղ է, և եթե եկած էլ լինեն, չեն երևա»։ 

Արշակյանը նաև նշեց, որ սահմանային պաշտպանական դիրքեր՝ որպես այդպիսին, չեն լինի, ուղղակի պարեկային ծառայություն կիրականացվի՝ հայկական կողմից՝ հայ պարեկները, ադրբեջանական կողմից՝ ադրբեջանական, իսկ ռուս խաղաղապահները ճանապարհին կկանգնեն։ 

«Ճանապարհի տակից մերը կլինի, վերևից՝ իրենցը, իսկ սահմանը գյուղի տակով կանցնի»,- ասաց նա։ 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular