ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորակոչ, պահեստազորի հավաքներ, մարտական հերթապահություն. պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարը Փաշինյանն է․ սա ակնհայտ է. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ու սա այն դեպքում, եթե նույնիսկ նրանք իրենց գործի պրոֆեսիոնալը լինեն, տիրապետեն իրենց գործառույթներին, հասկանան, թե ինչ պետք է անեն և, իհարկե, եթե ունենան դրանք լուծելու շատ մեծ ցանկություն։

Զորակոչ, պահեստազորի հավաքներ, մարտական հերթապահություն, մարտական խնդիր և այլն։

Նիկոլ Փաշինյանն իհարկե այս ամենը գիտակցում է, սակայն մեկ է՝ գնում է վատթարագույնի ճանապարհով։ Իրեն դնենք մի կողմ։

Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, ցավոք, եթե գիտակցում եք այս փուլի բարդագույն խնդիրները (համոզված եմ, որ Օ․ Գասպարյանը գիտի), ապա իմացեք՝ չեք հաջողելու, չի ստացվելու։

Երկրորդ, պարոնայք, դուք հանրության հետ երկխոսելու խնդիր ունեք, առանց դրա չի ստացվելու։ Նիկոլն այլևս պահանջված չէ, իմաստ էլ չունի իրենից բան պահանջելը։ Այնպես չէ, որ դուք էլ վստահության հետ կապված խնդիր չունեք, այնպես չէ, որ մեր հիմնական խնդիրների լուծումը պայմանավորված չէ վարչապետի հեռացմամբ, սակայն հրատապ, գոնե ժամանակավոր մարտական խնդիրների լուծման համար փորձեք հանրությանը հետ խոսել։

Խոսեք տարբեր հարթակներով՝ ամենատարբեր հնարավորություններն օգտագործելով, բայց ոչ այնպես ինչպես հիմա եք անում։

Իսկ դուք հիմա ոչինչ չեք անում՝ գոնե հանրության հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։ Եվ ձեր որոշումներն ու հրամանները՝ որքան էլ դրանք այս պահին ճիշտ կամ կարևոր լինեն՝ չեն աշխատելու, իսկ դրա հետևանքները, կարծում եմ՝ գիտակցում եք»,- գրել է Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular