Արցախում նոր գերիներ չեն վերցվել. ՊԲ–ն` տարածված տեսանյութի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական աղբյուրները նոր տեսանյութ են հրապարակել` հայտնելով, որ հայկական կողմից դարձյալ շուրջ 6 տասնյակ զինծառայող է գերեվարվել։
Արցախում նոր զինծառայողների գերեվարման լուրն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի պաշտպանության բանակից։
«Վերջին օրերին որևէ գերի չունենք»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՊԲ–ն առաջիկայում ավելի ծավալուն մեկնաբանություն կներկայացնի համացանցում հայտնված նոր տեսանյութի մասին։
Նշենք, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինվորականները հայ զինծառայողների մի քանի տասնյակի հասնող շարք են տանում` նրանց սպառնալով ինքնաձիգով։ Տեսանյութում ադրբեջանցիներից մեկը հայտնում է, որ իրենք ևս 62 հայ են գերեվարել: