ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ֆեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարսահարդարիչների՝ Ֆեների, պատմությունը սկսվել է 20-րդ դարի առաջին կեսից: 1900 թվականին, շնորհիվ Դորտմունդյան «Սանիտաս» ընկերության (Գերմանիա), ավելի ճիշտ՝ դրա դիզայներական բյուրոյի, աշխարհը իմացել է նոր գյուտի՝ առաջին վարսահարդարիչի մասին: Այդ առաջին ֆենը իր կառուցվածքով ավելի շատ նման է եղել մեծ պահածոյի, որի մի կողմից եղել է փայտե բռնակ, իսկ մյուս կողմից  կցված պողպատե խողովակ: Նայելով սարքին՝  կարելի էր մտածել, որ դա որոշակիորեն դեֆորմացված ցնցուղ է: Սարքի ներսում տեղադրված ներքին այրման շարժիչը տաքացնում էր պողպատե պարույրը, և արդյունքում առաջացած տաք օդը դուրս էր մղվում պողպատե խողովակի միջոցով: Մազերը չորանոցնելիս՝ ֆենը պետք է պահվեր մազերից մոտավորապես բացված ձեռքի հեռավորության վրա, քանի որ առավել սերտ շփման դեպքում մազերի ակամա կարող էին վառվել, քանի որ փչվող օդի ջերմաստիճանը հասնելիս է եղել մինչև 90 աստիճանի ըստ Ցելսիուսի: Մազի չորացման սարքի քաշը եղել է երկու կիլոգրամ:

«Ֆեն» անվան ծագման պատմությունը այն է, որ սարքը  ստացել է այն քամու անունը, որը լեռներից չոր ու տաք օդ է փչում դեպի հովիտ: Բայց եղել են նաև վարսահաարդարիչի անվան այլ վարկածներ, որոնք տրվել են մազերի չորացման համար նախատեսված սարքի այլ մոդելներին («Զեփյուռ», «Լորելեյա» և այլն), բայց այդ բոլոր  անուններից միայն «ֆենն» է արմատավորվել: Գերմաներեն լեզվի բացատրական բառարանում սկսած 1930-ականներից «ֆեն» բառը սկսել է ունենալ երկու իմաստ` քամի և կենցաղային սարք: Դորտմունդի գյուտարարների ստեղծած այդ առաջին ֆենը արժեցել է 39 մարկ, որը այդ օրերին  համարվում էր մեծ կարողություն, մինչդեռ ամենաշքեղ վարսավիրանոց այցելելու համար բավական է եղել երկու մարկը: Այնուամենայնիվ չնայած այդքան բարձր գնին, ֆեների փորձնական առաջին խմբաքանակը (2,5 հազար հատ) սպառվել է մի քանի շաբաթվա ընթացքում:

Այդ առաջին ֆենը, անգամ իր կառուցվածքի անկատարությամբ, կարող էր մազերը չորացնել ընդամենը 5-10 րոպեում, և  այն ժամանակվա կանանց համար, երբ գրեթե բոլորը երկար մազեր ունեին, դրանց լվացումը և չորացումը հրատապ խնդիր էր: Ավելի վաղ, նույնիսկ նախքան առաջին ֆենի հայտնվելը, կանայք գլխի էին ընկել չորացնել իրենց մազերը  օգտագործելով հատուկ վառարաններ, որոնց վերևում ընդարձակվող խողովակ է եղել: Եղել են անգամ տիկնայք, որոնք չեն վախեցել թաց գլուխը մտցնել վառարանի մեջ կամ բաց կրակով չորացնել մազերը: Եվ պարզվել է, որ ֆենը շատ հարմար գործիք է: Ժամանակի ընթացքում այդ սարքը  դարձել է ավելի թեթև ու փոքր, բայց միևնույն ժամանակ ՝ ավելի հզոր և գործառական:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular