ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ, երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է։
Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։