Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` ցերեկային ժամերին, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրեր մառախուղով կպատվեն: Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Գիշերվա անձրևից հետո Երևանում մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։ Այսօր` ցերեկային ժամերին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +6-ից +8–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից -3։