ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների համար սեփական գրպանն ավելի կարևոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն մի քան օր է Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Ցուցարարները` օգտվելով առիթից, որոշել են Փաշինյանի հրաժարականին զուգահեռ պահանջել նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը:

Այսօր էլ լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր քաղաքապետարանում «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»: Այս առիթով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պարզաբանելով քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձության դրդապատճառները, ֆեյսբուքյան գրառում է արել և մանրամասնել տեղի ունեցածը.

 «Իրականությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի և պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգևավճարներ: Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգևավճարները: Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»,- ներկայացրել է Կարապետյանը:

Ստացվում է, որ քաղաքապետի հանդեպ հերթական դեմարշի կազմակերպիչներին միայն իրենց գումարներն են պետք և այդ պատճառով էլ որոշել են բողոքի ակցիա կազմակերպել և այդ ամենը մամուլին ներկայացնել, թե Մարությանի հրաժարականն են պահանջում:

Ուշագրավ է, որ եթե Մարությանը որոշեր պարգևավճարներ վճարել, այս դեպքում էլ մամուլն աղաղակելու էր, թե այսքանից հետո քաղաքապետը դեռ հանդգնում է պարգևավճարներ վճարել: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ոչ թե իրենց գործով են զբաղված, այլ սաբոտաժ կազմակերպելով, համոզված լինելով, որ երկու դեպքում էլ իրենց բարձրացրած աղմուկը կհանրայնացվի, ինչն էլ հերթական անգամ առիթ կդառնա դրսում կանգնածներին պահանջել Մարությանի հրաժարականը: Համաձայնեք, որ Մարությանի անվան շուրջ հերթական աղմուկը բարձրացնելու համար բավական պարզունակ սցենար է մշակված, որը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին միայն սեփական գրպանն է հետաքրքրում, որի համար պատրաստ են անտեսել համազգային սուգն ու երկրում առկա իրավիճակը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular