ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստորեն մինչև սեպտեմբերի 26-ը համարել են, որ պատերազմ չի լինելու». Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նշում է, որ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
     Այսինքն՝ ստացվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը, 26-ը, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարել են, որ ամեն դեպքում պատերազմ չի լինելու։
     Ես չգիտեմ, թե որ կառույցների վերլուծություններն ու զեկույցներն են վարչապետին նման եզրահանգում փոխանցել կամ՝ չգիտեմ, արդյո՞ք նրան տրվել է նման տեղեկատվություն, բայց կարող եմ ասել, որ այդ ինստիտուտներն ու կառույցները պետք է ցրվեն ու նորից հավաքվեն։
     Հրապարակային հայտարարություններից միայն հայտնի է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է միայն ԱԽ նիստում վարչապետին զեկուցել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկի կտրուկ աճի մասին։
     Ես՝ չտիրապետելով պաշտոնական, ծառայողական, գաղտնի, հետախուզական տեղեկատվության, միայն փորձի և ադրբեջանական, հայկական, թուրքական և առհասարակ արտերկրի մամուլից եկող ազդակների համադրությունից ելնելով ակնհայտ տեսնում էի պատերազմի սպառնալիքի կտրուկ աճը։ Իմ նման նաև մի քանի փորձագետներ և գործիչներ։
     Թուրքական և ադրբեջանական զորքերի տարբեր զորամասերի՝ մեկ ամսից ավել տևող զորավարժություն-ներդաշնակումներ, Սիրիայում հավաքագրվող ահաբեկիչներ, Թուրքիայից և Ադրբեջանից՝ պատերազմի վերսկսման մասին ուղիղ հնչող հայտարարություններ։
     Էլ չեմ խոսում Ադրբեջանում տեղի ունեցող պահեստազորի մեծածավալ հավաքներն ու ողջ երկրով մեկ հավաքվող պիկափներն ու պատերազմի ժամանակ օգտագործվող մյուս մեքենաների հանգամանքը։
     Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Եթե չեմ սխալվում սեպտեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով խորհրդականն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ուղիղ տեքստով ասեց, որ իշխանությունն արդեն որոշում ունի Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման մասին։
     Ռազմական գործողությունների՝ ամենամոտ ժամկետում մեկնարկելու մասին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հսկայական տեղեկատվություն կար, իսկ ՀՀ վարչապետը՝ հղում անելով տարբեր մարմինների և ինստիտուտների, նշում է, թե այնուամենայնիվ, ընդհանուր գնահատականն այն է, որ պատերազմ չի սկսվի։
     Ես դեռ չեմ խոսում այն տեղեկությունների մասին, որոնք հատուկ ծառայությունները պետք է հայթայթեին, վերլուծեին ու փոխանցեին վարչապետին, ով պետք է անհրաժեշտ որոշումներ կայացներ։ Միգուցե զեկուցվել է, սակայն կայացված որոշումը դրանցից չի բխել։
     Փաստորեն, պետական կառավարման համակարգն ու դրա ղեկին գտնվող մարդիկ տարրական տեղեկատվություն հավաքագրելու, վերլուծելու և որոշումների կայացնելու կարողություններ չունեն, իսկ հիմա, նույն այդ մարդիկ պնդում են, որ ճիշտ ճանապարհը վարչապետի պաշտոնավարման շարունակումն է և թե ինչ նոր անակնկալներ են դեռ սպասվում, աստիճանաբար ուրվագծվում են»:

 


 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular