ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների թվի մասին ոչինչ ասել չենք կարող. Նիկոլ Փաշինյանի խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող, PanARMENIAN.Net ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Դեկտեմբերի 17-ին Ադբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: Գևորգյանից ճշտում էինք նախ լուրի հավաստիությունը, ապա՝ վերադարձողների մոտավոր թվի մասին տեղեկությունը։

«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»,- ասաց նա։

Մեր ճշտող ու հայկական կողմից մեկնաբանությունը վերջնական հստակեցնող հարցը, թե այնուամենայնիվ այդ հայտարարության մեջ փախստականների վերադարձի նախապայման կա, սակայն թվաքանակի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան ասել չի կարող, Գևորգյանը նախ ընդհատեց՝ հարցնելով՝ ընթերցե՞լ ենք արդյոք հայտարարությունը, դրական պատասխանից հետո հորդորեց վերընթերցել՝ պնդելով, թե այդ դեպքում մեզ մոտ նման հարց չի ծագի։

Վերընթերցեցինք. ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Մյուս հարցերի պատասխանները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին փախստականների վերադարձի պայմանների հստակեցմանը, նրանց՝ հայկական Ստեփանակերտում հայերի հետ համատեղ բնակվելու հնարավորությանն ու ժամկետներին, եռակողմ հայտարարության մեջ չկան: Դրանց վերաբերյալ ճշտումներ PanARMENIAN.Net ը կփորձի ստանալ Արցախից։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, անդրադառնալով ադրբեջանցի 12,024 փախստականի վերադարձի մասին «Վեստնիկ Կավկազա» աղբյուրի հրապարակմանը հայտարարել է, թե դա «բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»»,-գրում է լրատվամիջոցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular