ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ճիշտ բաշխել զոհված զինվորների ընտանիքներին փոխանցվող դրամական կամ այլ միջոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին հաճախ է քննարկվում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: Ու թեեւ ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ որեւէ ընտանիքի որեւէ մեկը օգնություն է ցուցաբերել, բայց ստացվում է այնպես, որ նրանց մի մասը անտեսված են մնում միայն այն պատճառով, որ գուցեեւ սգավորի «կարգավիճակից» դրդված չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին:

Առաջիկայում ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է հանձնաժողով, որը զբաղվելու է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատմամբ եւ դրամական աջակցության բաշխմամբ: Արձանագրելով, որ այս նախագիծը եւս հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել՝ տեղեկացնենք, որ համապատասխան նախագիծը դեռ նախորդ շաբաթվանից շրջանառության մեջ է, իսկ այսօր մեզ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից այս կապակցությամբ հայտնեցին, որ հանձնաժողովը ձեւավորման փուլում է:

Իսկ մինչ այդ, ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից կազմաված աշխատանքային խումբը մշակել և հաստատել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ:

Պարզվել է, որ նշված 64 զինծառայողներից 10-ի ընտանիքներում կան 17 անչափահաս երեխաներ: Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում զոհվածի ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:

Պարզվել է նաեւ, որ զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:

Կան նաեւ ընտանիքներ, որոնք ունեն վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:

Զոհված 3 զինծառայողների եղբայրները զինծառության մեջ են գտնվում: Ու թեեւ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների եւ կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են և շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ, սակայն այս պահին նախարարությունում որեւէ տվյալ չկա, թե ընդհանուր առմամբ որքան գումար է հանգանակվել այդ ընտանիքներին տրամադրելու համար, քանի ընտանիքի է տրամադրվել եւ հատկապես ում:

Նախարարությունից այս կապակցությամբ հայտնում են, որ այդ աշխատանքները իրականացվելու են ստեղծվելիք հանձնաժողովի կողմից:

Ընդգծենք, որ բացի մասնավոր օգնությունները՝ զինծառայողի զոհվելու դեպքում Պաշտպանության նախարարությունը նրա ընտանիքին տրամադրվում է 2 մլն դրամ ապահովագրական վճար, ինչպես նաև 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման եւ 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգեւավճարներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular