ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժերից վեր էր՝ հեռացրեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 15-ին հրաժարական ներկայացրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ասել է, թե ինքն է այդպես որոշել: Հատկանշական է, որ իր աշխատասեղանին տեղադրված «Դուխով» գրությամբ Փաշինյանի փոքրիկ արձանի ֆոնին Ղուկասյանը խոսում է սեփական որոշում կայացնելու մասին՝ չկարողանալով այդպես էլ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչպես է հանգել այդ որոշմանը: Ըստ էության, Ղուկասյանի մասին վերջերս մամուլը սկանդալային բացահայտումներ էր արել, որ փորձել է սեփականաշնորհել պատերազմի օրերին արտերկրից ուղարկված հումանիտար օգնությունը (նա հերքել է), նաև հայտնի դարձավ, որ Ղուկասյանը Լոռու մարզում նոր շինություն է կառուցում: Գուցե թվա՝ այս բացասական ֆոնը վերացնելու համար է արվում այս պաշտոնանկությունը, քանի որ Փաշինյանը, չգիտես ինչու, որոշել է, որ կապիտուլյացիայից հետո թիմի ներսում փոփոխություններ, ավելի շուտ՝ տեղափոխություններ անելով կարող է ինչ-որ բանի հասնել: Սակայն, Լոռու մարզպետի փոփոխությունը այլ դրդապատճառ ունի: Մինչ այդ մամուլում տեղեկություններ կային, որ շուտով տեղի է ունենալու մարզպետի հրաժարական և Անդրեյ Ղուկասյանին փոխարինելու է իմքայլական Արամ Խաչատրյանը, ով վերջերս վայր դրեց մանդատը:

Նշվել է նաև, որ Արամ Խաչատրյանը հանձն էր առել ցրել մարզում իշխանության դեմ ակցիաները: Նույն տրամաբանությամբ էլ Արարատի մարզպետի պաշտոնն էլ խոստացել էին «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հորը՝ գործարար Ռազմիկ Թևոնյանին, ով արդեն Արարատի մարզում էր նույն գործառույթը անում: Նա դարձավ մարզպետ։ Փաստացի, բազմաթիվ են դեպքերը, որ այս երկուսուկես տարվա ընթացքում, երբ թիմի ներսում անհամաձայնություններ են լինում կոնկրետ Փաշինյանի հետ, լինում են պարզապես հեռացումներ: Կապիտուլյացիայից հետո էլ իմքայլական պատգամավորներից եղան մի քանիսը, որոնք իրենց անհամաձայնությունը արտահայտեցին իշխանական ֆրակցիան լքելով: Տվյալ դեպքում Ղուկասյանը ակնարկում է, որ չի բացառվում, որ նոր պաշտոն կստանա: Մեկ անձը որոշել է, դասավորել, տեղափոխություններ արել, հետո հավաքել իրար գլխի և տեղեկացրել: Եվ այս իրավիճակում, Անդրեյ Ղուկասյանը ոչ միայն կամազուրկի տպավորություն է թողնում, այլ ծիծաղելի վիճակում է հայտնվում՝ մեկ անձի կուսակցության և թիմի անդամը խոսում է սեփական, ինքնուրույն որոշման մասին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular