ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը կարող է պատերազմական հանցագործություն լինել. HRW

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ Ադրբեջանի հասցրած հարվածների թեմային ու նշել՝ գործողությունների ընթացքում մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը երկու հարված են հասցրել եկեղեցուն:

Այս առնչությամբ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է. «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»:

Կազմակերպությունն այս առնչությամբ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցը, որի ժամանակ նա ասել էր եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության հետևանք:

Այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն:

«Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքերն ունակ են ուղղված լինել որոշակի թիրախի: Երկու հարված է հասցվել եկեղեցու տանիքի նույն հատվածին՝ հարվածի կետի միջև ոչ ավելի, քան երկու մետր տարբերությամբ: Սա էապես նվազեցնում է ավելի նվազ ճշգտությամբ զենքի օգտագործման հավանականությունը», - ասվում է հոդվածում:

Նշենք՝ միջազգային մարդասիրական իրավունքը պատերազմող կողմերից պահանջում է ամեն պահի տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմական թիրախները: Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն արգելվում են և համարվում են ռազմական հանցագործություններ: Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ունեցվածքը: Դրանց վրա չպետք է հարձակվել, քանի դեռ հրամայականորեն չի պահանջվում այդ անել՝ պայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ:

Կազմակերպությունը շեշտում է՝ հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՜  դիտավորյալ թե պատահաբար, ռազմական հանցագործություններ են:

HRW-ի պնդմամբ՝ այս հարձակումները պետք է անաչառ կերպով հետաքննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular