ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թու­նե­լի վեր­ջում գտնվող լույ­սը պայ­ծա­ռա­նա­լու փո­խա­րեն ավե­լի է խամ­րում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի, խուզի»։ Սրանք Վազգեն Սարգսյանին վերագրվող խոսքեր են։ Չգիտեմ, թե ինչ առիթով է ասել, ում կամ ինչի է հանդիպել, որ նման միտք է արտահայտել, բայց դրանք, կարծես թե, մարգարեական են եղել։ Մեր օրերի մասին է նաև ասել։ Հիմա Հայաստանը վերածվել է որբի գլխի, ով ինչ ուզում՝ անում է, ամենացավալին այն է, որ մեր երկրի սահմանները «խուզում» է թշնամին, որը վախենում էր անգամ հանգիստ շնչել մեր սահմանների մոտակայքում։ Կարո՞ղ էր, չէր կարող։ Այո, ինձ անասելի ցավ է պատճառում թշնամու սանձարձակ պահվածքը, լկտիությունը: Այն, որ հիմա կարող է անել սրտի ուզածը, քանի որ երկիրս անտեր է մնացել։ Գալիս, ասում է՝ հետ քաշվեք, սա մեր հողն է։ Մեզ մեր հողից հանում է, հասկանո՞ւմ եք, թե ինչ է անում։ Բայց մենք խորը թմբիրի մեջ ենք, շատերս չէ, բայց կա մի խումբ, որն ասում է՝ «սուս մնացեք, 5000 դրամով ծախվածներ, պիցցայակերներ, մեր վարչապետն է, ինչ ճիշտ է գտնում, թող դա էլ անի»։

Մեկ այլ դեպքում ես լեզվակռվի մեջ կմտնեի՝ ապացուցելու իմ ու շատերի ճշմարտացիությունը, բայց հիմա դա չեմ անում, որովհետև շարունակում եմ պնդել, որ վախենում եմ նման մարդկանցից։ Սա ինձ հիշեցնում է այն կնոջ գրառումը, որն ասել էր՝ «ճիշտ է արել, Արցախը տվել է, պետք լինի, թող Հայաստանն էլ տա»։ Է, կտա, չկասկածեք, նա մի օր մեզ էլ կվաճառի։ Ես արդեն համոզվում եմ դրանում, ես վախենում եմ քնել ու արթնանալ այլ Հայաստանում, բացեմ պատուհանս և մեկ էլ շենքի բակում ադրբեջանցի զինվորի տեսնեմ կամ էլ մուղամ լսեմ։ Մեկին կինը հրավիրեց Արցախ մուղամ լսելու, է, մարդն էլ Երևանի դարպասներն Ալիևի առջև կբացի, ինչ կա որ։ Աստված մի արասցե, բայց Երևանն էլ մի օր կհանձնի, մեզ էլ անհատույց թուրքին կտա։ Չկասկածեք, մի րոպե չի էլ երկմտի։ Թքած ունի ամեն ինչի վրա: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Ծնողներ են, որոնք իրենց որդիներին երկու տարով տվել են պետության խնամքին, բանակ են ճանապարհել: Հազար ու մի երազանք են ունեցել՝ ուսման, ընտանիքի, աշխատանքի հետ կապված: Իսկ հիմա՞: Հիմա եկել, կանգնել են պետական գերատեսչության մուտքի մոտ և ասում են՝ վերադարձրեք մեր որդիների մարմինները: Սա ի՞նչ է, եթե ոչ մեծագույն ողբերգություն: Արցախից, ավելի ճիշտ՝ դրանից մնացած մի փոքր մասից ու Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգ է, որ հնչում է։ Մի տեղից ասում են զինվորներին գերեվարել են, մյուս տեղից՝ թշնամին տարածքային առաջխաղացում ունի: Տարիներ թվացող ժամեր, և պետական որևէ գերատեսչությունից արձագանք չլսեցինք: Լուռ էին, հետո էլ մի ամոթալի հաղորդագրություն տարածեցին, կարճ ասած՝ մենք որևէ տեղեկություն չունենք, դուք ձեր գլխի ճարը տեսեք: Այսինքն՝ վե՞րջ: Արցախից ու երեխեքից հաժարվում եք, ձեզ այլևս հետաքրքիր չէ՞, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկը լինի՝ հարցնի, եթե հարցեր չեք լուծելու, ձեզ ինչի՞ համար ենք պահում, մի հատ էլ աշխատավարձ ու ճոխ պարգևավճարներ ենք տալիս:

Գիտակից կյանքիս ընթացքում շատ բան տեսա, բայց նման ապաշնորհ, ապիկար իշխանություն չէի տեսել, անտերության ու ամենաթողության նման զգացում երբևէ չէի ունեցել, իսկ հիմա ունեմ։ Ներկան ցավալի, անդառնալի հարվածներ հասցրեց մեր երկրին ու ժողովրդին, այս ամենից ուշքի գալու համար տարիներ են պետք, դեռ հարց է՝ խելքի կգա՞նք, թե ոչ։ Բայց ամենացավալին ապագայի կանխատեսումն է՝ թունելի վերջում գտնվող լույսը պայծառանալու փոխարեն ավելի է խամրում, ավաղ, մենք մեր հույսն ենք կորցնում։ Մինչև ե՞րբ. ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular