ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացը թանկացել է. որ ապրանքների գներն են բարձրացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հացը թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հացի գինը բարձրացել է 10 դրամով:

Բացի այս, տնտեսվարողները սպառողներին զգուշացնում են, որ այն առաջիկայում եւս 10 դրամով թանկանալու է: Բացի այս, թանկացում արձանագրվել է նաեւ հավկիթի շուկայում. ձվի մեկ հատիկը 55-60 դրամից դարձել է 70-72 դրամ: Թանկացել է նաեւ պանիրը, թռչնամիսը: Իսկ ահա ձեթի շուկայում մեր քաղաքացիները թանկացում նկատել են ավելի քան մեկ ամիս առաջ:

ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ Հանձնաժողովը շուկայւմ այժմ մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղակացնեն աշխաատանքներն ամփոփելուն պես:

Արձանագրենք, որ թանկացումների մասին քաղաքացիներն ավելի քան մեկ ամիս է, ինչ բարձրաձայնում են, բայց Հանձնաժողովը դեռ մոնիթորինգ է անում:

Փոխարենը՝ Հանձնաժողովից ArmLur.am-ին հայտնում են, որ գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չեն իրականացնում, այլ՝ վերահսկողություն են իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսեւորման երեւույթներ։

Իսկ եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Կարճ ասած՝ դեռ հայտնի չէ եւ պարզ էլ չէ, երբ հայտնի կլինի՝ արդյոք հացի, ձվի գնի բարձրացումը հիմնավորված է, թե ոչ:

Մյուս կողմից, երեկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսեց, որ առաջիկայում գնաճի տեմպը կարագանա. ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի այդ կերպ փորձի զսպել այն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular