ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը լավը կլինի: Դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք. հաճախ դրանում կօգնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Դուք նոր ընկերներ ձեռք կբերեք, որոնց հետ շփումներն ուրախություն կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ: Մի վշտացեք ու մի հուզվեք. ամեն ինչ արագ կհարթվի, եթե ձեր պարտությունը ժամանակից շուտ չընդունեք: Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն ձեզ իրավիճակը դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ գործի վրա, նույնիսկ՝ շատ կարևոր գործի. դուք կուզենաք մի քանի առաջադրանք միանգամից լուծել, հնարավորինս շատ բան հասցնել: Բայց նոր բան ստանձնելուց առաջ անպայման ավարտին հասցրեք արդեն սկսածը, հակառակ դեպքում հաջորդող օրերի ընթացքում ձեր գործերում նյարդայնացնող քաոս կտիրի:

Օրը հարմար է հանգստի ու զվարճանքների, ընկերների հետ շփվելու համար: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Չի բացառվում՝ մասնակցեք միջոցառումների, որոնց մասին շատ եք լսել, կամ էլ զբաղվեք անսովոր, բայց շատ գրավիչ գործով: Հաստատ չեք ձանձրանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հարմար է գործնական հանդիպումների, կարևոր բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար հակված չեն շփումների, ինչպես նաև ընդդիմախոսներին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով և երբեմն կհետևեն դրանց:

Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Կուզենաք հանգստանալ, և նման հնարավորություն կընձեռվի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնք հետ շփումները շատ հետաքրքիր կլինեն: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար. այն դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած, հետաքրքիր ու պատասխանատու օր է: Հնարավոր է, հենց այսօր որոշումներ ընդունեք, որոնցից կախված կլինի եկող տարվա իրադարձությունների զարգացումը: Կարևոր կլինի չշտապելը. դուք ամեն ինչ մտածելու, կշռադատելու, համախոհների ու հին ընկերների հետ խորհրդակցելու ժամանակ կունենաք:

Օգտակար կլինի հանգստին ու հաճելի բուժիչ պրոցեդուրաներին շատ ժամանակ տրամադրելը: Դուք միանգամից ձեզ ավելի առույգ կզգաք, կհասկանաք, որ բավականաչափ ուժ ու էներգիա ունեք նոր հերոսությունների համար: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հատկապես հաջող կլինի օրվա սկիզբը: Այն հարմար է շփումների, հին ու նոր ծանոթների հետ հանդիպելու, գործնական և անձնական հարցերը քննարկելու համար: Շատերին դուր կգան ձեր գաղափարները: Եթե մտածածն իրագործելու համար օգնության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Արագ գործեք. դրական միտումների ազդեցությունը հետո նվազելու է: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի մտքերը հավաքելը: Կուզենաք հանգստանալ կամ գոնե ինչ-որ թեթև, չհոգնեցնող բանով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր գործերի համար: Կասկածներն ու տագնապները չեն բացառվում, բայց դրանք ձեզ չեն խանգարի ճիշտ որոշում ընդունել, նպատակին տանող կարճ ճամփա գտնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող առաջադրանքներից: Ինտուիցիան կօգնի խուսափել շփման մեջ սխալներից, ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չտալ:

Աշխատեք ուշադիր հետևել շրջապատողներին: Օրը հրաշալի է ուրիշների սխալների վրա սովորելու համար. այդպես դուք սեփական սխալներից խուսափելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս հաճելի օրը դեռ երկար կհիշվի: Նոր գաղափարներ, հետաքրքիր գործեր ու խնդիրներ կհայտնվեն: Դուք կիրառում կգտնեք ձեր տաղանդներին ու կարողություններին, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք դրանք ըստ արժանվույն կգնահատեն: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ, եթե ինքներդ դա ցանկանաք:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք հազիվ թե մեծ լինեն, բայց ճիշտ ժամանակին կլինեն: Օրվա երկրորդ կեսին կարող եք չծրագրված գնումներ անել: Դրանք հաջող կլինեն. դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք մարդկանց դուր կգաք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ դա հաճախ կօգնի գործերում: Արժե հանդիպել հին գործընկերներին: Չի բացառվում՝ նրանք հետաքրքիր առաջարկներ անեն կամ հետաքրքրվեն ձեր այն գաղափարով, որի իրագործման համար օգնություն է պետք: Կարող եք կարևոր փաստաթղթեր, համագործակցության պայմանագրեր կնքել:

Նույնիսկ շատ լուրջ զրույցները կկարողանաք թեթև ու անբռնազբոս վարել: Դա շատերին դուր կգա: Հաճախ անձնական հմայքը կօգնի գործնական հարցերի լուծման ժամանակ: Ինչ-որ մեկը ձեզ առաջին հայացքից կսիրահարվի, բայց դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների և այնպիսի մարդկանց փնտրելու համար, որոնք կարող են օգնել ձեզ հասնել նպատակին: Առաջնորդի դերը ձեզ լավ կտրվի, բայց ուրիշների կարծիքը լսելն էլ չի խանգարի: Դուք հաճույքով կաջակցեք ուրիշների լավ գաղափարներին, իսկ շրջապատողները ըստ արժանվույն կգնահատեն ձերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի: Ոչ միանշանակ իրավիճակներում դուք ճիշտ որոշումներ կընդունեք, երբեք ավելի շատ ռիսկի չեք դիմի, քան պետք է: Խելամիտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կլավացնի ինքնազգացողությունը և տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Նշանի շատ ներկայացուցիչների այն լավ նորություններ ու հեռվից ոգեշնչող լուրեր է խոստանում: Տրամադրությունը ժամ առ ժամ կլավանա, և նույնիսկ եթե առավոտվանից ինչ-որ մանրուք կարճ ժամանակով վշտացնի ձեզ, ապա շուտով դա մի կողմ կվանեք մտքից: Նոր գաղափարներ կունենաք, շուտով կկարողանաք անցնել դրանց իրագործմանը:

Սա բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Ինտուիցիան սուր կլինի, հաճախ մի քանի վայրկյանն էլ բավական կլինի այն մարդու մասին ճիշտ տպավորություն կազմելու համար, որին առաջին անգամ եք տեսնում: Դիտողունակ լինելու շնորհիվ կկարողանաք կռահել այն, ինչը մյուսները փորձում են թաքցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու և նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Եթե այսօր համախոհների և օգնականների կարիք ունենաք, նրանց պակասը հաստատ չի լինի: Հազիվ թե ինչ-որ մեկը հրաժարվի կատարել ձեր խնդրանքը, ընդառաջ գալ ձեզ: Սակայն նկատի ունեցեք՝ բոլորը չէ, որ անշահախնդիր կլինեն: Պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցել:

Հնարավոր են սիրային տարվածություններ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու հաճելի անակնկալներ կմատուցեն: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Նոր ծանոթների վրա անջնջելի տպավորություն կթողնեք, նրանք հմայված կլինեն ձեզանով, կուզենան աջակցել ձեր գաղափարները, ձեզ հետ միասին մասնակցել ինչ-որ հետաքրքիր գործի: Հնարավոր են և սիրային տարվածություններ: 

Սուր կլինի գործնական հոտառությունը: Գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց արագ ու ճիշտ կլուծեք: Հեռու ապագայի հետ կապված հետաքրքիր ծրագրեր կունենաք: Դրանց իրագործման ուղղությամբ առաջին քայլերը կանեք արդեն եկող տարվա սկզբին: Իսկ հիմա արժե ամեն ինչ լավ մտածել, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular