ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին». Հին Թաղերի շրջափակումից դուրս եկած զինծառայող. Sputnik Armenia

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանի բանակցությունների շնորհիվ 30 հոգանոց խումբը դուրս է եկել Հին Թաղերում ադրբեջանցիների շրջափակումից։

Արցախի Հին Թաղեր գյուղում ադրբեջանցիների շրջափակումից դուրս եկած հայ 30 զինծառայողներն այժմ Երևան-Գյումրի մայրուղում են և համագյուղացիների հետ փակել են ճանապարհի Ազատանի հատվածը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տղաները պատմել են, թե ինչպես են կարողացել շրջափակումից դուրս գալ։

«Մեր հրամանատար Արսեն Ղազարյանը մեզ հետ կանգնած պոստ կպահեր, ամեն ինչ կաներ։ Թուրքի հետ խոսաց, պայմանավորվեցին, որ մենք դուրս կգանք։ Թուրք հալով կըսեին` մենք կսպասենք, դուք դուրս եկեք, մենք չենք կրակի։ Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին», – ասում է զինծառայողներից մեկը։

Խումբը 30 հոգուց էր բաղկացած, ևս 60 զինծառայող կային տարածքում։ Տղաները ուզում էին ադրբեջանցիներից ավելի շատ ժամանակ խնդրել, որպեսզի 60 տղաները նույնպես գային, միանային իրենց։

«6-ին տասը պակաս թուրքերը սկսեցին օդ կրակել` նախազգուշացնել, որ դուրս գանք։ Արսեն Ղազարյանը նորից գնաց բանակցելու։ Մենք կարողացանք դուրս գալ` ընդամենը երկու վիրավոր տալով։ Ինքը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ` մեր մյուս զինվորների կողքին։ Հերոս հրամանատար է», – ասում է մյուս զինծառայողը։

Այժմ նրանք պահանջում են, որ իրենց 60 զինծառայողներին և հրամանատարին անվնաս վերադարձնեն հայրենիք։ Նրանց խոսքով` ադրբեջանական խումբը 1500 հոգուց էր բաղկացած, նրանց շարքերում էր նաև «Յաշմա» հատուկ խմբավորումը։

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել նաև այդ խմբի զինծառայողներից մեկի եղբոր հետ, վերջինս պատմեց, որ կամավորների խմբին 20 օր առաջ են ուղարկել Հին Թաղեր ու Խծաբերդ։

«Երկու օր առաջ ադրբեջանցիները հարձակվել են, հայերը սկսել են պաշտպանվել, մի քանիսը վիրավորում են ստացել, գուցե զոհվածներ էլ կան։ Իրանց շատ է օգնել, որ այդ օրերին մառախուղ էր տարածքում։ Հենց մառախուղը նստել է, հասկացել են, որ իրենց դիմաց 600 ադրբեջանցի է կանգնած», – ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ադրբեջանցիները առաջարկել են կա՛մ կռվել, կա՛մ ճանապարհել 30 հոգանոց խմբին ռուս խաղաղապահների մոտ։ Նրա խոսքով` համացանցում տարածված տեսանյութը, որում հայ զինծառայողներ են շարքով քայլում, ոչ թե գերությունից է, այլ նրանց ուղեկցումից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular