ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ էր համակարգային կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ ստեղծել. Արման Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, օրերս ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը.

«Մեկ իշխանությունների ասածներն եմ լսում, մեկ 17+ ներկայացուցիչներինն ու տեսնում եմ, որ կողմերից և ոչ մեկն իրական անելիքի մասին առարկայական պատկերացում չունի այս պահին: Միմյանց՝ չարիք ու ազգի կործանիչ են հռչակում, բայց դրանով մեր ժողովրդին նորը ստեղծելու, այս արհավիրքը հաղթահարելու ոչ մի ճանապարհ էլ ցույց չեն տալիս: Մինչդեռ մենք արտակարգ իրավիճակում ենք, որից ելքերը ևս արտակարգ ռեժիմով գործելու կամք և ունակություն են պահանջում: Չեմ ուզում շատ մանրացնել, բայց նախ միմյանց պետք է հանդիպեն մեծ դրամն ու մասնագիտական որակները՝ ուղեղը: Միասին կարող են ընդհանուր նպատակը ձևակերպել, որից հետո մասնագետն իր գործն անի, դրամատերն էլ՝ այդ աշխատանքը ֆինանսավորի: Այդ երկուսի հանդիպումից որոշ ժամանակ անց էլ արդեն իմաստ կունենա մտածել իշխանական լծակները գործի դնելու, իշխանությունը վերցնելու մասին: Քանի դա չի եղել՝ ամեն ինչ վերածվում է գռեհիկ աթոռակռվի, երբ յուրաքանչյուրն ասում է՝ փրկիչը ես եմ, փրկվեք ինձանով»:

Ֆեյսբուքյան գրառումը գրավեց 1or.am-ի ուշադրությունը՝ մեծ դրամների և մասնագիտական որակների հանդիպման տեսլականի տեսանկյունից, առավել ևս, երբ խոսքը պետության պետականության նորովի կառուցման ու ամրապնդման մասին է: Եվ արդյո՞ք Ա. Մելիքյանի առաջարկած բանաձևի դեպքում պետությունը պատանդ չի դառնա մեծ դրամներ ունեցողների ձեռքին: Այս առիթով 1or.am-ը երկու հարց ուղղեց ԱՀ ԱԳ նախկին նախարարին:

- Պարոն Մելիքյան, սովորաբար դրամ վճարողն ինքն է երաժշտությունը պատվիրում: Ուստի չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ Համահայկական հիմնադրամի միջոցներով ազգային գաղափարախոսություն մշակվի և այն որպես ազգային պահանջ կյանքի կոչվի:

- Այս հարցում Համահայկական հիմնադրամը չի կարող հանդես գալ որպես պատվիրատու, քանի որ ինքն իր կարգավիճակով պատվեր կատարող հաստատություն է: Մեր առաջնային խնդիրն էլ ոչ թե համազգային գաղափարախոսության մշակումն է, այլ մեր պետականությունն ինքնուրույն ու կենսունակ դարձելն է՝ մեր քաղաքացին պետք է պաշտպանված լինի, իսկ երկիրը պետք է կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ունենա: Ներկա իրավիճակում խնդրի լուծումը հնարավոր է բացառապես մասնագիտական լուրջ թիմի աշխատանքի արդյունքում, ընդ որում, այդ աշխատանքը հենց մասնավոր կերպով պետք է ֆինանսվորվի:

- Կարծիք կա, որ անկախությունից ի վեր Հայաստանը միֆեր ձևավորելով է առաջ շարժվել, այդ իսկ պատճառով այսօր ունենք այն՝ ինչ ունենք: Ձեր կարծիքով ժամանակին ի՞նչ էր պետք անել, որ չի արվել, և ո՞րն է այսօրվա ամենահրատապ խնդիրը, որը օր առաջ պետք է իրականացնել:

- Անհրաժեշտ էր համակարգային կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ ստեղծել, ուր որոշիչ կլիներ մասնագետի գիտահեն խոսքն, այլ ոչ թե քաղաքական առաջնորդների կուլիսային նախասիրություններն ու կամակորությունը: Իսկ ամենահրատապ խնդիրն էլ արդեն նախորդ պատասխանիս մեջ ներկայացրել եմ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular