ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հանկարծ․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայնեք՝ կանխատեսումներ անելը, անշուշտ, անշնորհակալ գործ է, մանավանդ՝ ՀՀ-ի նման անկանխատեսելի իրականություն ունեցող երկրում։ Այնուամենայնիվ, փորձենք պատկերացնել այն իրավիճակի շարունակությունը, որի հետ գործ ունենք այսօր․ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում չի գրում և իշխանությունը ոչ մեկին չի փոխանցում։ Իշխող ուժը փորձում է ինչ-որ կերպ կայունացնել վիճակը՝ որոշ հարցեր լուծել, որոշ դժգոհություններ մարել, Արցախում կամ Հայաստանի սահմաններին նոր կորուստները կանխել։ Այլ կերպ ասած՝ ժամանակ է շահում, հույսով, որ «ժամանակը բուժում է վերքերը», և որոշ ժամանակ անց դժգոհությունը կնվազի, ընդդիմության «շնչառությունն» էլ այնքան երկարատև չէ, որ ամիսներով փողոց փակեն, ու ամեն ինչ կընկնի իր տեղը․ իրենք կշարունակեն իշխել՝ պարգևավճարներ բաշխելով, գործուղումների մեկնելով, ժողովուրդն էլ կբավարարվի նոր պատերազմի բացակայությամբ և իր գոյությունը քարշ տալով։

Ըստ էության, դժվար է ասել, թե սա որքան իրատեսական և աշխատող տարբերակ է, բայց այս սցենարն ունի թերություններ։ Օրինակ այն, որ պետական ինստիտուտներն այսօր արդեն կա՛մ ոչնչացված են, կա՛մ ոչնչացման եզրին են։ Պետական տարբեր կառույցներ և անհատներ արդեն իսկ հրաժարականներ են տվել կամ հայտարարել անհնազանդության մասին, թերևս առաջիկայում այդ ալիքը կշարունակվի՝ ամեն օր ավելի ու ավելի բարդացնելով Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի կառավարումը։ Մ

իանշանակ փաստ է այն, որ եթե Փաշինյանը մնաց, այս նվաստացված վիճակի հետ չի հաշտվի․ վարչապետի աթոռին նրա մնալու դեպքում՝ ռեպրեսիաների, կադրային խայտառակ փոփոխությունների, ուժայիններին իր շահերին ծառայեցնելու նոր քայլեր է ձեռնարկելու։ Եվ դրանք ամեն օր ավելի արտառոց են լինելու, քան նախորդները։ Նաև նոր հայտարարություններ է անելու, նոր պատմությունների մեջ է ընկնելու, և երկրի կաթվածահար վիճակն ավելի է խորանալու։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular