ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականին կուրության ամենատարածված պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետազոտությունը ցույց է տվել, որ 1999 թվականին ԱՀԿ-ի նախաձեռնած «VISION 2020» համաշխարհային ծրագիրն իր նպատակին չի հասել: Այն պետք է 25%-ով նվազեցներ տեսողական խանգարումների դեպքերի թիվը: Այս մասին հաղորդել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մամլո ծառայությունը՝ հղում անելով «Lancet Global Health» գիտական թերթի կայքի հոդվածին: Նյութը վերցրել ենք «ТАСС»-ից:

«VISION 2020» ծրագրի շրջանակներում ԱՀԿ անդամ երկրները ցանկանում էին վերացնել կուրության զարգացմանը հանգեցնող աչքի հիվանդությունների տարածված տեսակները: 2013 թվականին նրանք գործողությունների ծրագիր են մշակել, որոնց համաձայն՝ «VISION 2020»-ի բոլոր մասնակիցները մինչև 2019 թվականի վերջը՝ 2010 թվականի համեմատությամբ, պետք է 25%-ով նվազեցնեին նման հիվանդությունների զարգացման հաճախականությունը:

Մանրամասն ուսումնասիրելով և համեմատելով 1980 և 2018 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում անցկացված GBD և տարբեր ակնաբուժական հետազոտությունների տվյալները՝ հետազոտության հեղինակները պարզել են, որ չնայած աչքի բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների բուժման առաջընթացին՝ նպատակը դեռևս չի իրագործվել:

Վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին տասնամյակի ընթացքում մեծահասակների տեսողության կանխարգելվող խանգարումների և կուրության դեպքերի թիվը չի փոխվել: Միևնույն ժամանակ, ինչպես կուրության, այնպես էլ տեսողության միջին և ծանր խանգարումների դեպքերի բացարձակ թիվն աճել է 10,8%-ով և 31,5%-ով: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք տարիքի ազդեցությունը աչքի հիվանդությունների զարգացման հավանականության վրա, ապա կանխարգելվող կուրության մասնաբաժինը տեսողական ֆունկցիայի խանգարումների բոլոր դեպքերի շարքում չի աճել. այն 15,4%-ով նվազել է:

2020 թվականին կուրության ամենատարածված պատճառը կատարակտն է (15,2 մլն դեպք), զգալիորեն պակասել են գլաուկոման (3,6 մլն դեպք), չուղղված հեռատեսությունն ու կարճատեսությունը (2,3 մլն դեպք):

Այդ հիվանդությունների բուժման ամենամեծ առաջընթացը գրանցել են Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ասիայի որոշ շրջաններ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular