ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենահայտնի սեքս-թանգարանները (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեքսը` որպես մշակութային ճյուղ, ընկալվել և ներկայացվել է աշխարհի տարբեր մշակութային ասպարեզներում: Էրոտիկային նվիրված թանգարաններ կան Ամստերդամում, Բեռլինում, Կոպենհագենում, Համբուրգում և Բարսելոնայում: Ամենաառաջին սեքս-թանգարանը բացվել է դեռևս 1819 թվականին Նեապոլում, որն առաջին մասշտաբային անդրադարձն է համարվում սեքսին:

Ամստերդամի սեքս-թանգարան, որը գտնվում է «Կարմիր լապտերների» թաղամասի մոտակայքում՝ 17-րդ դարի պալատում։ Թանգարանի պատմությունն սկսվում է 1985թ․-ից՝ 19-րդ դարի արվեստի փոքր ցուցադրությունից: Թանգարանը ներկայացնում է էրոտիկ բնույթի նկարներ, լուսանկարներ, սեքսուալ ատրակցիոններ։ Ամեն տարի թանգարանն ունենում է կես միլիոն այցելու։ Թանգարան մուտքն արժե 4 եվրո։

Փարիզի էրոտիկայի թանգարանը բացվել է 1997 թ. նոյեմբերի 8-ին: Թանգարանում կա 7 սրահ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ճաշակով որևէ բան գտնել. Ճապոնական էրոտիկ նեցուկներ (փոքրիկ քանդակներ, որոնք կախվում էին ճապոնական ավանդական հագուստից' կիմոնոյից), էրոտիկ կահույք, հոմոսեքսուալ կապերին նվիրված սրահ: Միասեռ սիրո կողմնակից կանանց համար էլ այստեղ կգտնվի հետաքրքրություն: Թանգարանում նաև կարելի է տեղավորվել սրտաձև բազկաթոռների մեջ և դիտել տարբեր ժամանակների էրոտիկ ֆիլմերը: Էքսպոզիցիան փոխվում է 2 ամիսը մեկ անգամ, եթե իհարկե չկա որևէ արտահերթ միջոցառում: Օրինակ` 1998թ. ֆուտբոլի Աշխարի առաջնության ժամանակ թանգարանը ներկայացրեց ֆուտբոլային գնդակով մի շատ տպավորիչ շարք: Չնայած առաջին իրարամերժ տպավորություններին' թանգարանում ցուցադրված շատ իրեր կարող են օգտակար լինել պատմություն ուսումնասիրողների համար:

Աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը համարվում է «Մայամիի սեքսը դարերի ընթացքում» վերնագիրը կրող թանգարանը: Այս թանգարանի գեղարվեստական և էրոտիկ հավաքածուի մեծ մասն են կազմում չինական մշակույթի գործերը, էրոտիկ մանրապատկերները: Այստեղ սեքս-մշակույթի մի մասն է ներկայացված նաև Աֆրիկայի և լատինական Ամերիկայից: Այստեղ է գտնվում նաև սեքս –խաղալիքների խանութը, որը նույնպես ունի մեծ թվով հաճախորդներ և այցելուներ:

Որքան էլ զարմանալի է, այս սեքս-թանգարանը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի՝ շագանակագեղձի ուսումնասիրման ինստիտուտում: Այստեղ մի քանի սենյակ են զբաղեցնում ավելի քան 15.000 սեքս –ցուցադրանմուշներ: Դրանց մեջ ամենապատվավոր տեղը զբաղեցնում է Գրիգորի Ռասպուտինի տղամարդկային հպարտությունը: Գրիգորի Ռասպուտինը Գրիգորի Ռասպուտին 1869-1916, ռուս գյուղացի: Համարվում է, որ սկանդալային կապերի մեջ է եղել ցարական ընտանիքի, Թագուհու, ռուսական էլիտայի կանանց հետ:

Մեքենաները կոչված են մարդկանց օգնելու կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում` ինտիմ կյանքում: Պրահայի սեքս- մեքենաների թանգարանը այս նպատակին էլ ծառայում է: Այդ հինավուրց շենքի 3 հարկերում ներկայացված են սեքսուալ գործիքներ և սեքս խաղալիքներ, էրոտիկ ոսկյա իրեր: Այստեղ ցուցադրվում են նաև դասական էրոտիկ ֆիլմեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular