ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի հակապետականնությունն ու Իլհամի երազանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստացի, պատերազմից հետո էլ Նիկոլը շարունակում է իրացնել արցախյան խնդրի լուծման իր տեսլականը, որը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, ՀՀ ժողովրդին և Արցախի ժողովրդին: Պատերազմից առաջ, եթե փորձում էինք հասկանալ և դիվանագիտական սողանցքներ փնտրել, ապա նոյեմբերի 9-ից հետո պարզապես անհասկանալի է, տրամաբանությունից, անգամ բանականությունից դուրս: Եթե չհասկանալով է ասում, ինչ-որ տեղ մտածում ես, որ մարդն ադեկվատ չէ, իրականության զգացողությունն անբավարար է: Իսկ եթե մտածված է ասում, ապա ո՞ւր է տանում սլաքը, ո՞րն է վերջնական թիրախը: Ըստ էության, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը բավարարում էր Ալիևին, հետևաբար՝ Ադրբեջանի ժողովրդին, հակառակ դեպքում չէր ստորագրի` լինելով պատերազմում առաջ եկող կողմ: Ալիևը լավագույն դեպքում ցանկանում էր բուն ԼՂՀ-ին հարող 7 շրջանները, իսկ Շուշին նրա առավելագույն երազանքն էր, որի իրականացմանը չէր էլ հավատում: Չէր հավատում նաև նրա ժողովուրդը, այդ իսկ պատճառով նույնիսկ չէր երազում, էլ չեմ ասում Հադրութի մասին: Իսկ Նիկոլը ստորագրեց, որովհետև վստահ էր, որ իր ստորագրածը բավարարելու է Հայաստանի և Արցախի ժողովրդին: Տրամաբանական է, որ հարցը փակված է հատկապես Ադրբեջանի համար, որն ասում է` չկա Ղարաբաղ, և չեն կարող լինել բանակցություններ Ղարաբաղի շուրջը: Այստեղ հարց է առաջանում․ ի՞նչն է անհասկանալի, որն ունի պարզեցման կարիք:

Ադրբեջանը Ղարաբաղի հարցը փակելով՝ անցել է Հայաստանի հարցին: Արդեն չի երազում, ուղղակի քարտեզ է գծել և ցուցադրում է որպես Ադրբեջանի տարածք, որի մաս են կազմում Զանգեզուրը, Սևանը, Երևանը: Ըստ հարևան երկրի` դրանք իրենց պատմական տարածքներն են և պետք է վերադարձվեն: Մեկը` 50 միլիարդի դիմաց, մյուսը` պատերազմով, երրորդը` Էրդողանի արտասանած բանաստեղծությունով: Կարեւոր չէ, թե ինչպես, կա պատմական քարտեզը, և այն պետք է իրական դառնա․ սա է նրանց բավարարում առայժմ: Իսկ Մեղրիով որ ճանապարհ է անցնելու՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող, Նախիջևանի միջոցով էլ` Թուրքիան, անգամ Էրդողանը չէր կարող երազել, քանի որ գիտեր՝ դիմացը Ռուսաստանն է կանգնած: Բայց անգամ դրանց չտեսած երազն իրականություն դարձավ: Եվ Ադրբեջանն այլևս երազ չի տեսնում Արցախի վրա, այդ մենք ենք հիմա մեր երազներում տեսնում Արցախը: Իսկ Ադրբեջանի բաց աչքերով տեսած երազը Հայաստանն է: Այս առիթով Չաուշօղլուն էլ ասում է, որ սիրում են արդար կիսել. Ստեփանակերտը` ձեզ, այսինքն` ռուս խաղաղապահներին, Երևանն էլ` մեզ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular