ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ. ոստիկանության մեծ ուժեր են կուտակվումԼարված իրավիճակ ՊՆ–ի մոտ. ոստիկանության մեծ ուժեր են կուտակվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին ոստիկանության մեծ ուժեր են կուտակվում ՀՀ պաշտպանության նախարարության դարպասների մոտ, քանի որ անհետ կորած զինծառայողների վրդովված հարազատները, որոնք հավաքվել են անցակետի մոտ, խոստացել են ամեն գնով ներս մտնել։

Ոստիկանների գալը զինծառայողների հարազատներին ավելի զայրացրեց։

«Ոստիկաններ, ի՞նչ եք ուզում, իմ որդին 40 օր է` անհետ կորած է, երկու ամսվա ծառայողին կռվի դաշտ են տարել, չե՞ք հասկանում, որ էս իրավիճակում դուք էլ պիտի պայքարեք»,-ոստիկաններին դիմեց նրանցից մեկը։

Մի տղամարդ էլ սկսեց ոտքով հարվածել ճաղավանդակներին, իսկ հավաքված կանայք ոստիկաններին թույլ չտվեցին միջամտել։

«Չհամարձակվեք խանգարել»,-ասացին նրանք։

Տղամարդուն հաջողվեց կոտրել ճաղավանդակը։ Ոստիկանները փորձում են ծնողներին խանգարել ներս մտնել։ Ծնողները պատրաստ են ճաղավանդակից այն կողմ գտնվող ապակյա դուռը ևս կոտրել։

«Բացեք դուռը, մարդավարի խոսենք»,-բորբոքված նշեց ծնողներից մեկը։

Ոստիկանները փորձում են հանգստացնել ծնողներին, սակայն չի ստացվում։ Ճաղավանդակներին մոտեցավ անհետ կորած զինծառայողներից մեկի կինը, որին հաջողվել էր ծնողների առաջին խմբի հետ ներս մտնել։ Նա հայտնեց, որ իրենցից մի քանի հոգու ներս են թողել, որպեսզի զրուցեն ՊՆ ղեկավարության հետ։

«Մեզ էլ ներս չթողեցին, մենք էլ ենք հիմա միանալու ձեզ, միասին սպասենք, բոլորիս նույն բանն են ասելու»,-ասաց կինը։

Նրա խոսքերը մի փոքր հանգստացրին բորբոքված ծնողներին։

Հիշեցնենք`անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մոտ մեկ ամիս է` ակցիաներ են անում ՊՆ–ի ու կառավարության շենքերի մոտ և գործուն քայլեր պահանջում իշխանությունից։ 

Նրանք այսօր կրկին հավաքվել են ՀՀ պաշտպանության շենքի դիմաց և ցանկանում են հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20201216/25771190/larvats-iravijak-pn-i-mot.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular