ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1772 – ծնվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1863 – ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։

1915 - Թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։

1917 - Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը Լենինի նախագահությամբ որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

1918 - Հայաստանի դեմ բախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է և հայտարարել են մոբիլիզացիա։

1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։

1966 – վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:

2002 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

2005 - Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:

2008 - շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»: 

2010 - «Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա, նա մրցույթում պարտվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, իսկ ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվել է «Երևան» հեռուստաընկերությանը:

2012 - սկսվել է Երևանում առաջին անգամ անց կացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը, որտեղ վաճառվել են Նոր տարվա և Սուրբ Ծնունդի հետ կապված պարագաներ:

2013 - կայացած Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։

2016 - հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին, պատկանող բանկոմատների վրա:

2019 - վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։

- Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրվել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1598 — վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։

1631 — Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ուժեղ ժայթկում։

1641 — Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։

1770 — ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1773 — տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները, որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան, հագնվել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղեր։

1775 – ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:

1809 — վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։

1838 — տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։

1866 – ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վասիլի Կանդինսկին:

1897 – ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։

1899 – հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։:

1915 – ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։

1920 — Չինաստանի Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են զրկվելով տնից։

1940 — վախճանվել է հոլանդացի մարդագետ էժեն Դյուբուան, որը առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։

1946 — «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։

1947 — Ուիլյամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը  «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլյար տրանզիստոր։

1965 – վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը:

1971 – ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:

1991 – Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991 - ՄԱԿ-ը չեղարկել է իր 1975 թվականին ընդունված որոշումը առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։

1997 – «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:

2002 – հրապարակվել են «Creative Commons» արտոնագրերը:

2009 - վախճանվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Եգոր Գայդարը։

2011 — անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաօզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular