ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Ղարաբաղ վերադարձած քաղաքացիների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանից ավտոբուսները վերջին մեկ օրում Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 600 մարդ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 647 մարդ։ Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր են վերադարձել ավելի քան 40 հազար 300 մարդ: