ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Մանուկյանն արդեն իր երկու քայլերով պառակտում մտցրել է հասարակության մեջ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական ներկապնակը գունազարդել են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարբերակված մոտեցում են ցույց տվել երեւույթներին եւ անհատներին` մշտապես հասարակությանը, դերակատար ուժերին ու գործիչներին բաժանելով մերոնքի եւ ձերոնքի: Հիմա իրավիճակն ավելի է սրվել. Իշխանությունն իր հերթին է մերոնք ու ձերոնքի բաժանում անում, ընդդիմությունն` իր:

Յուրաքանչյուր կողմ իրավիճակը սրում է, ինչպես կարող է: Ընդ որում, մամուլի նկատմամբ եւս բեւեռացումը ակներեւ է. էլի դաշտը մերոնքով ու ձերոնքով է հագեցել: Օրինակ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Մարդ, որ հավակնում է դառնալ միասնական վարչապետի թեկնածու, մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեկ տարուց ընտրություն կազմակերպել, քննադատում է գործող իշխանությանը` տարբերակված մոտեցման համար, ընտրովի լրատվամիջոցների հետ է հանդիպել: «Մեզ հանրային համերաշխություն է պետք». տողերի հեղինակը, օրինակ, ArmLur.am լրատվական կայքին, «Ժողովուրդ» օրաթերթին չի հրավիրել հանդիպման:

Փորձեցինք, իհարկե, պարզել պատճառները, Վազգեն Մանուկյանի լրատվության հարցերի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, թե դիտավորություն չկա, բայց եւ անհասկանալի մնաց՝ ինչ սկզբունքով են ընտրվել համայն ժողովրդի վարչապետի թեկնածուի հետ հանդիպման գնացած լրատվամիջոցները: Իհարկե, առիթներ դեռ կլինեն Վազգեն Մանուկյանին հանդիպելու, իրեն ոչ դուրեկան հարցեր հնչեցնելու եւ պատասխանները ստանալու համար, բայց, ամեն դեպքում, պետք է այսօրվանից արձանագրել, որ իրեն համերաշխության ու միասնականության սիմվոլ հռչակող մարդն արդեն իր երկու քայլով պառակտում մտցրել է հասարակության մեջ. մեկ, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է շփվում, երկրորդ` համերաշխությունից խոսելով հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չգնաց, «զոռով կհանենք»: Իսկ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը տարբերվում գործողից, որի դեմ շարժում է ձեւավորվել, եւ նախկիններից, որոնց հասարակությունն արդեն մերժել է:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular