ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի հետո, երբ փողերը պակասեն․․․

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շուրջ երկու տարի յոթ ամիս շարունակ Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծիքի և ստի քարոզչամեքենան փորձում էր ինչ-որ ձեռքբերումների մասին խոսել, հակադրվելու համար համընդհանուր ձախողման մատնված կառավարությանն ուղղված քննադատություններին։ Որպես «հաջողություն» հիմնականում նշվում էր երկու ուղղություն՝ ճանապարհաշինություն և բյուջեի եկամուտների գերակատարում։ Իրականում երկուսն էլ գոյություն չունեին։ Ըստ էության՝ ճանապարհաշինության ծավալների մասին Փաշինյանի հայտնած տվյալները մշտապես հակասել են վիճակագրության պաշտոնական տվյալների հետ, երբեք «աննախադեպ» չեն եղել, իսկ 2000-ականների համեմատ ընդհանրապես ծիծաղելի ծավալներ են ունեցել։ Նույնը պետք է ասել նաև պետական բյուջեի եկամուտների՝ երկու տարում իբր 1 մլրդ դոլարով ավելացնելու մասին։ Բազմաթիվ հրապարակումներում, հիմք ընդունելով վիճկոմի և պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող պաշտոնական տվյալները, ցույց ենք տվել այն ակնհայտ կեղծիքն այստեղ, որ հնչում էր իրեն վարչապետ համարողի կողմից։

Իրականում՝ բյուջեի եկամուտների «գերակատարող» կառավարությունը ստիպված է եղել վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակած գումարը՝ մոտ 52 մլրդ դրամ պետբյուջեի եկամուտները համալրելու համար։ 1 մլրդ դոլար կամ մոտ 500 մլրդ դրամ իբր թե հավելյալ եկամուտներ ապահոված կառավարությունը գնացել է նման սկանդալային և հակաօրինական քայլին՝ ամբողջ աշխարհի հայերի կողմից պատերազսմի կարիքների համար հավաքված գումարով պետական բյուջեի ծախսերը կատարելու համար։ Սակայն, դա էլ չի նպաստել, որ անգամ ճշգրտված բյուջեով նվազեցված եկամուտները կարողանար ապահովեր։ Փաստացի այս տարվա 10 ամիսների արդյունքով բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 248 մլրդ դրամ կամ նախատեսվածի մոտ 79,8 տոկոսը։ Հանենք վերոնշյալ 52 մլրդ դրամը սրանից և կստանանք շատ ավելի ողորմելի ցուցանիշ՝ 1 տրլն 196 մլրդ դրամ։ Շատերը կասեն՝ «դե պատերազմ էր» և դրանով պայմանավորված տնտեսական վիճակը վատթարացել է և այլն։

Ոչ, տնտեսական վիճակը վատթարացել է ավելի քան երկու տարի առաջ և տնտեսության «փայլուն» ցուցանիշների մասին կեղծիքներն այսօր ամբողջությամբ սկսել են դրսևորվել։ Այլապես կառավարությունը հարկադրված չէր լինի իր «գերակատարածի» 10 տոկոսի չափով գումար վերցնել հիմնադրամից։ Դրա օրինականության հետ անհամապատասխանության մասին դեռ չենք խոսում։ Եթե շարունակվեր 2017 թ․-ին սկսված և 2018 թ․-ի առաջին երեք ամսիներին շարունակվող բարձր և որակյալ տնտեսական աճը, երբ սկսեց բարձր տեմպերով զարգանալ արդյունաբերությունն ու ավելացան արտահանման ծավալները, երկարատև անկումից հետո աճ արձանագրվեց շինարարությունում և գյուղատնտեսությունում, ապա հիմա պատկերն այլ կլիներ։ Մենք թե՛ պատերազմին, թե՛ կորոնավիրուսին կբախվեինք ավելի մեծ դիմադրողականությամբ և ավելի քիչ կորուստներ կունենայինք։ Սակայն նորկա իշխանությունը ջախջախեց մեր տնտեսական աճը, վանեց ներդրողներին, սկսեց հարկային տեռոր կիրառել փոքր բիզնեսի նկատմամբ, դադարեցրեց գյուղատնտեսության աջակցության ծրագրերը և մենք ստացանք ներկայիս տնտեսությունը, որից չի հաջողվում անգամ նվազեցված հարկային եկամուտները ստանալ՝ չխոսելով մնացած բոլոր բացասական հետևանքների մասին։

Հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ի՞նչ է լինելու հետո, երբ տնտեսության վրա պատերազմի ծանրագույն հետևանքներն ամբողջ ուժգնությամբ ազդեն։ Մասնավորապես, ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու բյուջեի եկամուտները։ Դարձյալ ձեռք է մեկնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունից մնացած գումարներին։ Ակնհայտ է, որ բացառապես ադեվատ ու մասնագիտական պատրաստվածություն ունեցող կառավարություն ունենալու դեպքում հնարավորություն կստանանք մեղմացնելու օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular