ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու բացեցին Քրիստոսի գերեզմանը և ինչ պարզեցին զննման արդյունքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հոկտեմբերի 26-ին գիտնականների խումբը, որի մեջ, ի դեպ, նաև հայեր կային, Երուսաղեմում բացեցին Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Ժամանակի ընթացքում սալը վնասվել էր և 500 տարվա մեջ առաջին անգամ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում էր կայացվել տեղափոխել մարմարե քարը:

Գիտնականները փորձելու են պարզել, թե որ քարի վրա է պառկած եղել Քրիստոսը և համապատասխան հետևություններ կանեն: Դրա հիման վրա վերականգնողական աշխատանքներ կկատարվեն, որոնք էլ կկանխեն մասունքների ոչնչացումը:

Ինչ կարողացան հայտնաբերել նախնական զննման արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ քարեղեն: 60-ժամ անդադար աշխատանքից հետո մասնագետները պարզեցին, որ դուրս բերված սալաքարի տակ ևս մեկ սալաքար կա, որի վրա փորագրված է խաչ, ինչը, ըստ պատմաբանների, ամենայն հավանականությամբ արվել է խաչակրաց արշավանքների ժամանակ:

«Դա այն նույն սուրբ քարն է, որին բազում հարյուրամյակներ երկրպագում էին հավատացյալները, բայց այժմ այն բաց է մեր առջև»,-պատմել է պրոֆեսոր Անտոնիո Մարոպոլոն: Հետազոտության միջանկյալ արդյունքները ցույց են տալիս, որ այդ տեղում իսկապես կարող էր եղած լինել Հիսուս Քրիստոսը:

Ի՞նչ է նշանակում Սուրբ Գերեզման Սուրբ Գերեզմանը բնական ժայռի մեջ փորված Ետաստվածաշնչյան կամ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի շիրիմ է:Քրիստոսի մարմինը դրել են 200 × 80 սմ քարե գերեզմանոցի վրա, որի բարձրությունը գետնից մոտ 60 սմ է: Ըստ Ավետարանի՝խաչվելուց հետո Քրիստոսին թաղեցին այդ գերեզմանոցում, իսկ երրորդ օրը նա հարություն առավ:

Աստվածաշնչում ասվում է, որ Քրիստոսը համարձվեց երկինք՝ հոգով ու մարմնով, հետևաբար գիտնականները չեն ակնկալում գտնել նրա մասունքները: Ե՞րբ կավարտվեն վերականգնման աշխատանքները Քրիստոսի գերեզմանի վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2017 թվականի գարնանը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի չորս միլիոն դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular