ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տե­ղե­կատ­վա­կան տե­ռո­րի «սու­պե­րաստղ» իշ­խա­նու­թյու­նը «մե­դի­ա­տե­ռո­րից» է խո­սում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում, դրա արդյունքում է, որ հանրությունը շատ զգայուն է Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ։ Իրադրության առանձնահատկությունը նաև այնպիսին է, որ շատ հաճախ հակասական տեղեկություններ կարող են շրջանառվել, այդ թվում՝ պետական մարմինների կողմից։ Ավելին, վաղուց արդեն հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, որ եթե այս իշխանությունները ինչ-որ բան հերքում են, ուրեմն այդ հերքվող տեղեկությունը բացարձակ ճշմարտություն է: Այ, այսպիսի կարծիք են ձևավորել իշխանություններն իրենց հետևողական ստերի, կեղծ հերքումների և հանրության հանդեպ տեղեկատվական տեռոր իրականացնելու արդյունքում:

Այս օրերին թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե՛ սահմաններին տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, որոնց մասին հանրությանը պատշաճ պարզաբանումներ չեն տրվում: Կեսգիշերին մոտ իրավապահ մարմիններում տագնապ է հայտարարվում, մեծ ուժեր են կենտրոնացվում կառավարության, Ազգային ժողովի և կառավարական առանձնատան մոտ, որոնց հետ կապված հրապարակվում են լուսանկարներ: Նիկոլ Փաշինյանին լուսանկարում են նաև ՔՊ գրասենյակի մոտ: Իսկ այդ ընթացքում իշխանությունները որևէ պարզաբանում չեն տալիս, թե ինչ է կատարվում, ինչ պատճառով են այդքան մեծ ուժեր կենտրոնացնում։

Հետո երբ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, ինչ-որ մուննաթախառն հերքումներ են սկսում նետել դաշտ։ Ավելին, նիկոլական որոշ պատգամավորներ մեդիատեռորի մասնագետ որոշ սատելիտների հուշմամբ սկսում են բոլորին մեղադրել «մեդիատեռորի» մեջ, ձեռքի հետ ինչ-որ կասկածելի «պահապանների» ու ֆեյքերի ձեռամբ հրապարակ նետելով լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անհրաժեշտության մասին «թեզեր»՝ իբր ժողովրդի ցանկություն ներկայացնելու ակնհայտ դիտավորությամբ: Իսկ որ այդ ամենը հստակ ուղղորդված էր, ապացուցեց նաև Նիկոլ Փաշինյանը, որը հաջորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում արդեն անձամբ խոսեց տեղեկատվական ահաբեկչության մասին, երեկ էլ հերթական անգամ նույնիսկ օտարերկրյա գործակալներ սկսեցին աչքին երևալ։ Իհարկե, տեղեկատվական հոսքերի առումով խնդիրներ կան: Սակայն, մի կողմից՝ անհասկանալի է, թե այդ ի՞նչ մեդիատեռորի մասին է խոսքը, իսկ մյուս կողմից էլ՝ ով, ով, բայց մի՞թե Փաշինյանն իրավունք ունի մեղադրել դրանում ուրիշներին, երբ ինքն ու իր գլխավորած քաղաքական ուժը ոչ միայն այս երկուսուկես տարիներին, այլև դրանից շատ առաջ միշտ այդ գործով են զբաղված եղել։

Փաշինյանի՝ խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, առավել ևս գործադիրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու ողջ շրջանում մենք ականատես ենք եղել ահռելի չափերի ստի ու ապատեղեկատվության տարափի: Սրան գումարած՝ այդ ամբողջ ժամանակահատվածում գեներացվել է ատելության և թշնամանքի մեծ դոզա, զուգահեռ հրապարակ են նետվել կեղծ օրակարգեր՝ հանրությանը շեղելու նպատակով: Ավելորդ է նույնիսկ խոսել այն մասին, թե ինչպես պատերազմի 44 օրվա ընթացքում իշխանությունները հետևողականորեն ստերով ու ապատեղեկատվությամբ կերակրեցին հանրությանն ու փափուկ բարձ դրեցին նրանց գլխի տակ՝ թաքցնելով իրերի իրական վիճակը, մինչև որ հանրությունը դեմ հանդիման կանգնեց առկա խայտառակության, նվաստացման ու պարտության առջև:

Այդ նույն ժամանակահատվածում նույն իշխանություններն ու նրանց սատելիտները «ներսի թշնամիների» մասին էին ակնարկում՝ հավելելով, թե դրանք թուրքից ավելի վատն են, սպառնում էին, թե «սպասեք, դուք դեռ ձեր հալը կտենաք», բղավում էին, թե «թավիշ չի լինելու», ամեն օր զգետնում էին թշնամուն, հօդս էին ցնդեցնում ողջ Ադրբեջանը, զոհերի թիվը հատուկ մշակված «չափաբաժնով» էին ներկայացնում հանրությանը (ինչպես և հիմա), իսկ կապիտուլ յացիոն խայտառակությունը ստորագրելուց հետո ժամանակին պատերազմը չկանգնեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինչ-որ օլիգարխների մասին, քաղաքացու վրեժի մասին, բախումների բացահայտ կոչեր էր հնչեցնում և այլն, և այլն: Իսկ հիմա ամբողջ հանրությանը մեդիատեռորի ենթարկած ու մարդկանց ուղեղները հաղթանակի կեղծ կարգախոսներով լվացած իշխանությունները մեղադրում են ուրիշներին։

Ստացվում է հայտնի կարգախոսը՝ «գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»։ Հնարավոր է, որ դրանով իշխանություններն ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել իրենց անգործությունից և ապաշնորհությունից, իրենց հեռանալու համաժողովրդական պահանջից, բայց և չի բացառում, որ իր սովորության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նոր ճնշումների դաշտ է ապահովում՝ իր ծայրահեղ վտանգավոր հետևանքներով հանդերձ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular