Դե բացատրեք ինձ տրամաբանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դե բացատրեք ինձ տրամաբանությունը։ Երեւանը ընդառաճ գնալով Ստեփանակերտի երկար տարիների հորդորներին, ամենաբարձր մակարդակով դրեց Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հարցը։ Սակայն երբ երկար ընդմիջումից հետո եւ իր գործունեության վերականգման նպատակով Հայաստան են ժամանում Մինսկի խմբի համանախագահները, Արցախի նախագահը, հատուկ այդ առիթով Երեւան է գալով, չի հանդիպում իրենց հետ․․․ Հայտարարվում է, որ "հայկական կողմը" հրաժարվել է հանդիպումից, քանի որ ՄԽ համանախագահները ամբողջ կազմով չեն։ Ո՞րն է տվյալ դեպքում "հայկական կողմը"։ Այլ բան, քան որ դա Հայաստանի Հանրապետությունն է, իրավունք չունենք ենթադրել։ Ուրեմն ՀՀ վարչապետը եւ ՀՀ ԱԳ նախարարը պատրաստականությամբ հանդիպում են համանախագահների ոչ ամբողճ կազմի հետ, իսկ Արցախի ղեկավարը իրենց իսկ որոշմամբ ո՞չ։ Ու՞մ են նորից ու նորից էշի տեղ դնում։