ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով։
Չմոռանանք, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները հայտնվել գերության մեջ, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները ենթարկվել անասելի նվաստացումների: Եվ երկար ժամանակ գլխավոր ստահակն ու իր թիմը ՈՉԻՆՉ չեն արել մեր տղաներին վերադարձնելու ուղղությամբ. նրանց համար մեր գերիների կյանքը զրո արժեք ունի։ Նրանց հետաքրքրում է միայն ինքնափիառը։ Հակառակ դեպքում՝ նոյեմբերի 9-ի թղթում ինչու՞ չկար գերիների վերադարձման հստակ ժամկետ, իսկ հայրենիք հանձնելու ժամանակացույցը հստակ էր։
Մինչդեռ կային մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և դրանով նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ։ Առանց ինքնափիառի ու ակնկալիքի են աշխատել։ Այս գրառմամբ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այդ մարդկանց. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան։
Մեր տասնյակ գերիներ դեռ թշնամու մոտ են։ Գուցե՝ հարյուրավոր։ Նրանցից շատերի գերեվարման փաստը դեռ պաշտոնապես հաստատված չէ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular