Այս պահին մեր աշխատակազմի ԶՈւ-երում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք. ՀՀ ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում:
Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»: