Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք․ մատուցվել է պատարագ (տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 14 December, 2020 20:46 Կիսվել Արցախի թեմի նախաձեռնությամբ ու խաղաղապահ ուժերի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Դադիվանք: Հերթականը կայացավ երեկ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ: Մատուցվել է պատարագ. հոգևորականները կատարել են նաև հոգեհանգստի կարգ: Ուխտավորները վստահեցնում են՝ հինավուրց Դադիվանքի կամարների ներքո միշտ վառվելու են մոմեր ու հնչելու են հայկական շարականներ: Կիսվել