Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային հայտնեց, թե երբ են հայ գերիները հասնելու Հայաստան։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորյանը հայ գերիների վերաբերյալ գրառում է արել Facebook–ի իր էջում։
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է նա:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հստակեցրեց` գերիները կվերդառնան այսօր` դեկտեմբերի 14-ին։ Վերադարձողների թվի վերաբերյալ նա որևէ տեղեկություն չհայտնեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գերիների փոխանակման շրջանակում արդեն Ադրբեջան են վերադարձել Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։