ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համանախագահությունը՝ փակուղու առա՞ջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է ռեգիոն համանախագահների այցի մասին, որոնք արդեն եղել են Բաքվում, այնուհետև՝ Երևանում: Դրա ընթացքում քննարկվելու է բանակցային գործընթացը սկսելու հարցը: Այդ առնչությամբ հազիվ թե լինի արագ տեղաշարժ, քանի որ կան մի քանի էական խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի իշխանության հարցը: Ըստ էության՝ բանակցային գործընթացի հեռանկար շոշափելու հայտարարված նպատակի ներքո, Մինսկի խմբի համանախագահները այցելում են թերևս ռեգիոնում սեփական դիրքային ճշգրտումներ իրականացնելու համար: Նույն Ռիկերի հայտարարությունը, որ հարցեր ունեն Ռուսաստանի միջնորդական ջանքով կնքված եռակողմ համաձայնագրի, Թուրքիայի դերի առնչությամբ, հուշում է, որ համանախագահ երկրները մինչ հայ-ադրբեջանական բանակցությունը, ունեն միմյանց հետ քննարկելու և պարզելու շատ հարցեր: Մեծ հաշվով, համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն թեև հայտարարում են, որ չեն ճանաչում համաձայնագիրը որպես վերջնական կարգավորում, ընդ որում՝ ԵԱՀԿ նախարարական կոմիտեի շրջանակում նույն տրամաբանությամբ եռակողմ հայտարարությանը միացել էր նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը, այդուհանդերձ, կասկածից վեր է մի հանգամանք՝ ստատուս-քվոն ձևավորելու հարցում նրանք առնվազն չեն փորձել խանգարել Ռուսաստանին և Թուրքիային:

Ո՞րն է եղել հաշվարկը, այստեղ հնարավոր է անել տարբեր դիտարկումներ և եզրահանգումներ: Ընդ որում, չկա ԱՄՆ ու Ֆրանսիայի միասնական հաշվարկ: Կա «միասնական» ջանքով ձևավորված նոր ստատուս-քվո՝ հայկական պարտության և կորուստների հաշվին, որտեղ մեկի ջանքը եղել է աշխույժ, մյուսինը՝ պասիվ: Ինչի՞ հետևանք է այդ հանգամանքը, առանձին քննարկման առարկա է: Դա, մեծ հաշվով, հայկական պետականության աշխարհաքաղաքական և արժեհամակարգային, մեղմ ասած, բացթողնման հետևանք է, ինչը հանգել է նրան, որ արցախյան հարցում հաղթող կողմի իրավունքները ստորադասվել են պարտվող կողմի իրավունքներին: Եթե հարցին նայենք ուշադիր և խորքային, ապա խոշոր հաշվով, դա աննախադեպ իրավիճակ է, կամ հազվադեպ, բացառիկ իրավիճակ պատմա-քաղաքական լայն շրջանակում, համաշխարհային պատմության մեջ, երբ թելադրել են ոչ թե պարտվողին, այլ հաղթողին: Միևնույն ժամանակ, սակայն, այդ ելակետից արդյունավետ առաջնորդվելու համար մեզ անհրաժեշտ է գրեթե բացարձակ արդյունավետությամբ վերլուծել նախորդ երեք տասնամյակի ընթացքը, հասկանալ հաղթանակի շարժառիթներն ու պատճառները, հետհեղափոխական ժամանակաշրջանում իրողությունները, համաշխարհային միտումներն ու այդ ֆոնին Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի համադրելիությունը և անհամադրելիությունը:

Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքի արդյունավետ վերսկսման համար մենք ունենք այդ գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ վերլուծությունների, իրողությունների վերհանումների, խաղաղապաշտության կամ ոչմիթիզական ծայրահեղություններից դուրս սառը և սթափ գնահատումների կարիք: Չանենք դա, մենք չենք ունենալու համանախագահների հետ աշխատանքի նոր կոնցեպտ: Առանց կոնցեպտի աշխատանքի ծանրագույն հետևանքը մենք տեսել ենք նոյեմբերի 9-ին: Այն դեպքում, երբ պարտված Ադրբեջանը համանախագահների հետ աշխատում էր իր համար հստակ կոնցեպտով, քայլ առ քայլ գնալով պահանջների կոշտացման, քայլ առ քայլ գնալով իրավունքների ամրապնդման: Չմոռանանք, որ այս օրերին ՄԽ համանախագահ երկրներից Ֆրանսիան, Ռուսաստանը տարբեր առիթներով հիշեցրել են, որ անցնող ժամանակաշրջանում Հայաստանն անգամ չի ճանաչել Արցախի անկախությունը: Այդ հիշեցումը իր տողատակում անկասկած պարունակում էր կարևոր ազդակներ, այդ թվում և այն, որ հնչում էր տարակուսանք, թե այդպես էլ պարզ չի եղել՝ ինչ է ուզում հայկական կողմն ընդհանրապես, ռազմավարական հայեցակարգի մակարդակում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular