ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-իրանական կոնգլոմերատն ու ՀՀ պետական շահը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, հայտնել է Լավրովը և հավելել, որ այստեղ հետին միտք չի եղել։ Սերգեյ Վիկտորովիչը մասնավորապես նշել է․

«Այժմ պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ո՞վ, ե՞րբ է հասցրել կամ չի հասցրել օգնել հակամարտության կարգավորմանը: Հենց դրանով էր պայմանավորված եռակողմ հայտարարության մասնակիցների կազմը։ Իրանի հաշվին կամ Թուրքիայի հաշվին դա անելու ոչ մի փորձ չի եղել և չէր էլ կարող լինել»։

Այնուհետև նա հավելել է, որ Իրանի շահերն այս դեպքում անտեսված չեն և Մոսկվան հասկանում է Թեհրանի մտահոգությունը, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ազդելու Իրանի տարանցիկ շահերի վրա, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն ԱՄՆ պատժամիջոցների համատեքստում: Ըստ ամենայնի, Իրանը նույնպես, ինչպես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իր հարցերն ունի Ռուսաստանին եռակողմ համաձայնության ու Թուրքիայի դերի մասին: Պատերազմի օրերին, երբ թուրքական ուժերը հասել էին Սյունիքի մատույցներին, Իրանը հայտարարեց, որ թույլ չի տա աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն և մեծ ուժեր կուտակեց իր հյուսիսային սահմաններին: Միաժամանակ, Իրանը հանդես եկավ Ղարաբաղի խնդրի կարգավորման իր առաջարկով: Իրանին մտահոգում էին ոչ միայն ահաբեկիչների հնարավոր ներթափանցումները, այլեւ սահմանների փոփոխությունը. աշխարհաքաղաքական սահմաններ ասելով, Իրանը նկատի ուներ հենց ՀՀ հետ սահմանը:

Փաստացի Իրանն ունեցել է լուրջ կասկածներ, և հետագայում դրանք հաստատվեցին, որ ռուս-թուրքական համաձայնությունը ներառում էր նաև Հայաստանի հարավի օկուպացիան՝ Թուրքիա-Նախիջևան-«Ադրբեջան» ցամաքային միացման և Իրանը Հայաստանից կտրելու եւ շրջափակումն ուժեղացնելու ծրագիրը: Այն ժամանակ զլմ-ներում տեղեկություն եղավ, որ Իրանը հարվածներ է հասցրել «ահաբեկիչներին»: Դրան զուգահեռ՝ BBC-ի թուրքական ծառայությունը նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ իրանական կողմը հայտարարել է, որ Թուրքիան, Իսրայելն ու Ադրբեջանը որոշել էին Իրանին սահմանակից Հայաստանի տարածքները գրավել, բայց իրենք դիմադրեցին, որից հետո վերադարձան միջանցքի տարբերակին:

Այս իրողությունների ֆոնին պարզ են դառնում Լավրովի արդարացումները Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում: Որևէ կասկած չկա, որ նման մտադրությունները թուրքերը չէին համարձակվի իրագործել առանց ՌԴ համաձայնության, քանի որ Սյունիքն արդեն այսպես կոչված ՀԱՊԿ և Ռուսաստանի պատասխանատվության տարածք է, և այս պարագայում վճռական դեր է խաղացել Իրանի դիրքորոշումը: Դրանից հետո ռուսները սկսեցին խոսել Սյունիքով արդեն երկու միջանցքի մասին, Սյունիքի հանդեպ հավակնությունների մասին հայտարարեցին Էրդողանն ու նրա խեղկատակը, այլ շահառուներ նույնպես կան՝ Իսրայել, Մեծ Բրիտանիա և այլն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular