ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի. Իլհամ Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ արցախյան հակամարտության լուծման անկարողության պատճառով: Ալիևը Փարիզի և Վաշինգտոնի ներկայացուցիչներին ասել է, որ նրանց չի հրավիրել Բաքու, բայց դեմ չէ նրանց հետ հանդիպմանը: Ո՞վ է կանգնած Ալիևի կոշտ հայտարարությունների ետևում, և ինչու՞ չի Ադրբեջանը վախենում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելուց: Ալեքսեյ Նեչաևի հեղինակած հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:

Վերը նշվածից բացի, Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը կարգավորել է շուրջ 30 տարի շարունակվող հակամարտությունը՝ դրան հասնելով ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով: Նա շեշտել է, որ «Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի»:

- Նրանց մե՛նք ստիպեցինք, և ոչ՝ Մինսկի խումբը: Մե՛նք և նախագահ Պուտինը: Սա է իրականությունը: Եթե նախագահ Պուտինի միջամտությունը և ջանքերը չլինեին, այսօր, հնարավոր է, իրավիճակն այլ լիներ,- ասել է Ալիևը, - Փաշինյանն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Նա սխալ գործեց և ստացավ արժանի պատիժը: Նա արժանի է այս նվաստացմանը»:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են՝ նոր իրավիճակ է ստեղծվել: Նրանք խոստացել են իրենց կառավարություններին տեղեկացնել Ալիևի դիրքորոշման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Ալիևի հանդիպումն ուղեկցվել է Արցախում հրադադարի անսպասելի խախտումով. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել Արցախի հարավում՝ Նոր Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Այնուհետև Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են միջադեպը, իսկ Բաքուն հայտարարել է Արցախի անտառներում հարկադրված «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու մասին, ինչի արդյունքում չորս մարդ է զոհվել:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովի կարծիքով, արևմտյան դիվանագետների հասցեին ուղղված՝ Ալիևի կոշտ տոնը և Արցախում ռազմական սրացման պատրաստությունը պայմանավորված են «հաղթողի գործոնով»:

 

- Հաղթողի դիրքից ցանկացած բանակցություն վարելը միշտ ավելի հեշտ է: Հետևաբար, Ալիևն իրեն կարող է թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Փաշինյանը», - համոզված է քաղաքագետը:

- Փարիզի և Վաշինգտոնի հանդեպ Ալիևի զայրույթը հասկանալի է: Վերջերս Ֆրանսիայի Սենատը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել, իսկ ԱՄՆ-ում դեռ ուժեղ են հայկական շահերը ներկայացնող և պաշտպանող խմբերը: Ալիևը Մինսկի խմբի այս անդամներին  անկանխակալ և օբյեկտիվ չի համարում: Այո, մի ժամանակ Բաքուն հույս ուներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարգավորել հակամարտությունը, սակայն նրանց ջանքերն անարդյունավետ եղան: Բացառությունը Ռուսաստանն էր, որը դրա համար մշտապես ավելի շատ ջանք է գործադրել: Այստեղ կարող ենք հիշել ինչպես հակամարտության կարգավորման Կազանի բանաձևը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ,- պարզաբանել է Կորտունովը:

- Պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի գործոնը: Հիմա, ինչպես գիտենք, Փարիզը և Վաշինգտոնը Անկարայի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում: Ավելին, այդ դժվարությունները վերաբերում են ոչ միայն Արցախի խնդիրներին, այլև թուրքերին ռուսական Ս-400 համակարգերի մատակարարմանը, տարանցման հարցերին, գազի արդյունահանմանը, անօրինական միգրացիաներին և կրոնին: Թվում է, իր համար ոչ մի սպառնալիք չտեսնելով, Ալիևն անհրաժեշտ է համարել համերաշխություն ցուցաբերել Էրդողանին, ով այժմ ակտիվորեն դիմակայում է Արևմուտքին,- նշել է քաղաքագետը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular