ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի կարգավիճակը կարող է որոշվել Մոսկվայի և Բաքվի կողմից առանց Երևանի մասնակցության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ ««Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի»: Նա կրկնել է այն, ինչ Իլհամ Ալիևը նախապես ասել էր ժողովրդին ուղղված իր ուղերձում, որտեղ խոսել էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման» մասին նշելով, որ «այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի», իսկ «Լեռնային Ղարաբաղում բնակվողները Ադրբեջանի քաղաքացիներ են»: Ձևական տեսանկյունից այս ասածներին անհնար է հակադարձել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությանը տված իր հայտնի հայտարարությունում նշել է, որ նույնիսկ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, ինչը նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Բայց Հաջիևի այդ մասին հիշեցումն ուշագրավ է այն փաստով, որ դա արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների Բաքու ժամանելու նախօրեին: Եվ անմիջապես լուրջ ինտրիգ է ծագում:

Ալիևի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ասել է, որ խումբը Բաքու է ժամանել Ադրբեջանի ղեկավարության հրավերով, հակառակ դեպքում այցը տեղի չէր ունենա, և որ խումբը «հասկանում է ընթացիկ իրավիճակի նոր օրակարգը և կարող է առաջարկել իր գործողությունների նոր ծրագիրը»: Ալիևը պատասխանել է շատ կոշտ․

«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել», բայց երբ ինձ ասացին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես ասացի. «Թող գան, ես դեմ չեմ: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն»: Ի՞նչ կարող են նրանք ասել: Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու մասին Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ համաձայնագիրը հիմնովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում և փակագծերից դուրս թողել հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին բոլոր տեսական զարգացումները: «Նրանք (Հայաստանը) իրենց կամքով չէին ստորագրի,- հստակեցրել է Ալիևը,- մենք ենք նրանց պարտադրել, այլ ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը: Սա իրականություն է: Եթե չլիներ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, ապա այսօր իրավիճակը, հավանաբար, այլ կլիներ»: Այլ կերպ ասած «հակամարտությունն արդեն պատմություն է դարձել»: Եվ նաև. «Մենք պարզապես կարծիքների ընդհանուր փոխանակում ենք իրականացրել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ո՞ր երկրները կարող են ներկայացնել այն: Դրանք պետք է հարևան երկրներ լինեն, թե՞ համանախագահող երկրներ: Կարծիքները տարբեր են եղել: Անձամբ ես այս մասին երբեք իմ կարծիքը չեմ հայտնել, քանի որ դրա համար դեռ շուտ է եղել: Նախ պետք է լուծել հակամարտությունը: Մենք երբեք չենք առարկել խաղաղապահների հարցով: Մենք ասել ենք այո, թող խաղաղապահները գան և որոշ ժամանակ պաշտպանեն խաղաղ բնակիչներին, հայերին և ադրբեջանցիներին: Հենց այդ էլ տեղի է ունեցել: Ներկայումս Ռուսաստանը խաղաղապահ գործողություններ է իրականացնում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են դրան»:

Ճիշտ է այն, որ ոչ բոլորն են կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը որպես հյուր մասնակցել է Բաքվում անցկացվող զորահանդեսին, ասել է, որ «այս տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չի ավարտվել»: Ըստ նրա, պայքարը, որը տարվում է քաղաքական և ռազմական հարթություններում, կշարունակվի նաև շատ այլ ճակատներում: Իհարկե, այստեղ խոսք է գնում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Միևնույն ժամանակ, Էրդողանը ակնարկել է Երևանում «վրեժխնդիր ուժերի» առկայության հավանականության մասին, որոնք, ըստ թուրքական Duvar պարբերականի «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում»՝ մատնանշելով առաջին հերթին Ֆրանսիան, որի խորհրդարանը ուշացած, բայց որոշում է կայացրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Բայց, իհարկե, դա կախված կլինի Փաշինյանի ռեժիմից կամ այն շրջանակներից, որոնք տապալելու են Փաշինյանի ռեժիմը»,- հստակեցնում է Ալիևը,- կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղղակիորեն ուղերձ հղի Հայաստանին»:

Կա նաև մեկ այլ տարբերակ: Ավելի վաղ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հայկական ենթաէթնոսի անվտանգության երաշխավորն է եղել: Հիմա, փաստորեն, այդ առաքելությունը անցել է Ռուսաստանին: Որոշակի պայմաններում Մոսկվան և Բաքուն կարող են երկկողմ և, հնարավոր է, Ստեփանակերտի իշխանության ներգրավմամբ, լուծել այդ խնդիրը առանց Երևանի մասնակցության: Ավելին, Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղի հետ շփվելու հնարավորություններ կան: Միևնույն ժամանակ, դեռ դժվար է խոսել Ստեփանակերտի կարգավիճակի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին: Բայց անվիճելի է, որ դրանք անսովոր կլինեն, և շատ բան կախված կլինի տարածաշրջանում, և ոչ միայն Անդրկովկասում, իրադարձությունների հետագա զարգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular