ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուկրաինա՝ Չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 – ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։

1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։

1861 - Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել  Միքայել Նալբանդյանը։

1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:

1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։

1918 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:

1929 - վախճանվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։

1936 – ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։

1943 — ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («Ստալինյան» հիմնը):

1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:

1972 - վախճանվել է մանկավարժ,  պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:

1994 - վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:

2005 - մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:

2006 - Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է  օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2017 - հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:

2019 - ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։ Գործարարը չգիտի, թե իրավապահները ինչ են փնտրել իր տանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

835 — չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել  «Քաղցր ցողի դավադրությունը»:

1503 — ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:

1799 — վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

1812 – ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։

1825 – տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։

1860 — վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:

1866 — ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոդժեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:

1883 – ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։

1900 – Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ  առաջացել է Քվանտային մեխանիկան։

1911 – Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։

1913 — Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:

1922– ծնվել է, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներիցմեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։

1923 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:

1924 - ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսր և սցենարիստ Ռաջ Կապուրը:

1928 — դանիական ուսումնական հինգ կայմանի  «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով  Ավստրալիա անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:

1987– հիմնվել է Համասը՝ պաղեստինյան իսլամական կուսակցությունը։

1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:

1995 – Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։

2004 — բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:

2008 — Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular