ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 150 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհՙ 168 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ», - ասված է հայտարարության մեջ:

Վերջին մեկ օրում ականազերծման աշախտանքներ են իրականացվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մասնավոր տներին և էլեկտրամատակարարման հանգույցներին հարող տարածքներում: Բացի այդ, քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը:

Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները ոչնչացվում են:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-հավելվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular