ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները». փորձագետը` Ադրբեջանի հարձակման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` թեև օբյեկտիվ ու մանրամասն տեղեկատվություն դեռ չկա այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտող կողմերը փաստացի գտնվում են դեմ դիմաց, նման իրավիճակը հնարավոր չէ բացառել և դա գուցեև շարունակությունն է այն միջադեպերի, որոնք եղել են նախկինում։

«Մյուս կողմից այն ուժը, ի դեմս խաղաղապահների, որը բաժանում է կողմերին, մեծաքանակ չէ և ի զորու չէ շփման գծի ողջ երկայնքով վերահսկել իրավիճակը, հետևաբար սա նույնպես հաշվի առնելով` չի կարելի բացառել հնարավոր միջադեպերը։ Իհարկե խաղաղապահների ներկայությունը զսպող գործոն է, որ չլինեն խոշորամասշտաբ բախումներ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ շփման գիծը բավականին մեծ է, իսկ խաղաղապահների թիվը փոքր, ապա կարող են լինել ներթափանցումներ, սադրանքներ, առևանգումներ և փոխհրաձգություններ»,– Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետը։

Հարությունովի կարծիքով` հետպատերազմական օրերին սա առաջին նմանատիպ միջադեպն է, և դեռ պարզ չէ, թե ինչպես դրան կարձագանքի ռուսական կողմը։

Ըստ նրա` հնարավոր է, որ կգտնվեն ինչ–որ լուծումներ կամ մեխանիզմներ նաև ադրբեջանական կողմի վրա ճնշման տեսքով, որովհետև կայունությունն ու հրադադարն ապահովելու պատասխանատվությունը ռուսական կողմի իրավասության շրջանակում է։

«Առհասարակ կոնֆլիկտների պատմությունը ցույց է տալիս, որ կարող է լինել երկու իրավիճակ, մեկն այն է, որ խնդիրներ են առաջանում կոնկրետ խաղաղապահ առաքելության հետ, և նրանց ներկայությունն անգամ չի զսպում հակամարտող կողմերին, մյուսն այն է, որ նույնիսկ առանց խաղաղապահների ներկայության` ճակատային գծի առանձին հատվածներում կարող է որոշ չափով լինել կայուն իրավիճակ, հետևաբար չի կարելի բացառել, որ ինչ–ինչ մեխանիզմներ կգտնվեն»,– նշեց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով` ռուսական կողմն իր քիչ թվաքանակը կոմպենսացնելու համար օգտագործում է տեխնիկական միջոցներ` անօդաչու սարքեր և հետախուզական միջոցներ, բայց եթե իրավիճակը ստիպի, ապա կարող են գնալ այդ միջոցներն ընդլայնելու ճանապարհով` ելնելով շփման գծի երկարությունից և բարդ տեղանքից, իսկ ինչ վերաբերում է խաղաղապահների թվաքանակի ավելացմանը, ապա այդ հարցն, ըստ Հարությունովի, թեև տեխնիկապես լուծելի է, բայցևայնպես գտնվում է քաղաքական–դիվանագիտական տիրույթում և պետք է լուծվի հակամարտող կողմերի փոխհամաձայնությամբ, մանավանդ որ արցախյան կողմն արդեն ակնարկել է այդ մասին։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular