1or.am-ի անդրադարձը օգնեց վերականգնել արդարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ 1or.am-ը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր օրերս Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի նկարով` իր անվանակից մեկ այլ օգտատիրոջ գրառումը հրապարակելու երևույթին: Հարցին չէինք անդրադառնա, եթե չլիներ պետական կառույցի ղեկավարի անվան շուրջ իրականության հետ որևէ աղերս չունեցող հնարավոր անցանկալի խոսակցություններ ծավալվելու վտանգը: 1or.am-ն այդ առիթով զրուցել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ, ով տեղեկացրել էր, որ փորձել է կապ հաստատել լուրը հրապարակած կայքի աշխատակիցների հետ, սակայն, կայքում որևէ հեռախոսահամար և իրաբանական հասցե նշված չէր եղել: Այս կնճռոտ հարցին 1or.am-ի անդրադարձից կարճ ժամանակ անց, բարեբախտաբար Մ. Բադալյանի հետ կապ է հաստատել կայքի աշխատակիցը, ներողություն խնդրել և նշել, որ նյութը կայքից կհեռացվի:
«1or.am-ի անդրադարձից հետո ես նամակ ստացա կայքի լրագրողից, ով ներողություն խնդրեց թյուրիմացության համար և խոստացավ, որ նյութը կհեռացվի իրենց կայքից: Ես էլ ձեր լրատվամիջոցին եմ շնորհակալություն հայտնում այդ թյուրիմացությունը և ապատեղեկատվությունը վերացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար և նպաստելու, որ իրականությունը վերականգնվի»,- ասաց Մ. Բադալյանը:
Հոդվածը ամբողջությամբ այստեղ
Արմինե Գրիգորյան