ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարյուրամյա ծավալապաշտական մղձավանջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օր առաջ Բաքվի հրապարակում թուրքական զույգ պետությունները, կազմակերպելով իրենց հաղթական ու մեր նվաստացման զորահանդեսը, մինչև վերջին մանրուքը մտածել էին, թե էլ ինչպես կարելի է ցավեցնել Հայաստանին։ «Լեռնային Ղարաբաղի համար հաղթանակի» շքերթի անցկացման ամսաթիվն արդեն բազում խորհրդանիշներ էր պարունակում․ ոչ միայն դեկտեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրման մեկամսյա տարելիցն էր, այլև 1991 թվականին Արցախի անկախության հանրաքվեի անցկացման օրը։ Պատահական չէ, որ 2020-ից Իլհամ Ալիևի հրամանով դեկտեմբերի 10-ն Ադրբեջանում նշվելու է որպես Հաղթանակի օր։

Ըստ էության՝ զորահանդեսի կազմակերպիչները Բաքվի ռազմական շքերթին տրիբունայից հետևող հաղթանակած Էրդողանին ու ժպտացող Ալիևին ուղղակի և անուղղակի ի ցույց դրեցին «Լեռնային Ղարաբաղի համար տարած» հաղթանակը՝ թուրքական ու ադրբեջանական դրոշներով հեղեղելով հրապարակը, որտեղ, Էրդողանի խոսքով, թևածում էր երիտթուրք, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշայի հոգին, որը հարյուր տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին, «Կովկասի իսլամական բանակի» գլուխ դնելով իր եղբորը՝ Նուրի փաշային, նրան ուղարկել էր Ադրբեջան՝ ջախջախելու Արցախի հայ բնակչությանը։ Հավելենք, որ զորահանդեսը մեկնարկեց թուրքական զույգ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հերոսներին նվիրված՝ Շեհիդների ծառուղում ծաղիկներ դնելուց հետո։ Զորահանդեսի ընթացքում, ի թիվս Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, անցան Ադրբեջանի բանակային կորպուսները, նոր ձեւավորված 6-րդ կորպուսը, թուրք զինծառայողներ և նվաճված հայկական ռազմավարը՝ «Գրադ» համալիրներ, տանկեր և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև՝ ադրբեջանական սպառազինություններ Կասպից ծովի նավատորմիղի ու Բաքվի երկնքում թռչող ուղղաթիռների հետ միասին։ Իսկ Բաքվում շրջում էր բեռնատար՝ ծածկված Արցախի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։

Փաստացի՝ Էրդողանն ու Ալիևը 100 տոկոսով ի կատար ածեցին իրենց խոստումը, որ հաղթանակի զորահանդեսը դառնալու է պատմական։ Միակ մխիթարականն այս ամենում այն է, որ հայ ռազմագերիներին Բաքվի շքերթին մասնակից չդարձրին։ Հայտարարությունների մակարդակով ևս սահմռկեցուցիչ խոսքեր լսվեցին։ Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճը) և Երևանը մեր պատմական հողերն են», իսկ Էրդողանն էլ՝ թե կիսատ գործեր ունեն։ Ամփոփելով փաստենք, որ Էրդողանը ոչ միայն Էնվերի, այլև մյուսների մասին էլ բազմաթիվ անգամ նշել է, և Թուրքիան քաղաքական առումով երբեք չի հրաժարվել երիտթուրքերի ժառանգությունից։ Ավելին՝ երիտթուրքերը 1926 թվականին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, բոլորը հերոսացվել են և բոլորը, այդ թվում՝ Թալեաթը, հայտարարվել են ազգային հերոսներ։ Այնպես որ, պետությունը քաղաքական առումով իրեն համարում է երիտթուրքերի ժառանգները։

Անդրանիկ Կիրկոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular