Իմունոլոգը պատմել է թե ինչպես է պետք վերականգնվել կորոնավիրուսային վարակից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ ըստ բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատուկ վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովի մարդիկ, ովքեր ունեցել են կորոնավիրուս, վարակի հետևանքներից ազատվելու համար պետք է յոգայի շնչառական վարժություններ իրականացնեն:
Բժիշկը անվանել է կորոնավիրուսի հիմնական հետևանքներից մեկը, որն է շնչառական անբավարարություն թոքերը վնասելու արդյունքում: Ժեմչուգովն ասել է, որ շնչառական վարժությունները օգտակար կլինեն օրգանիզմի բոլոր համակարգերի համար, և առաջին հերթին կօգնեն «կարգավորել օրգանիզմի թթվածնի մատակարարումը, և որ ամեն ինչ կախված է հենց դրանից»:
Մասնագետը նշել է նաև կորոնավիրուսի այլ հետևանքների մասին, որոնց թվում են հորմոնալ համակարգի խախտումները, ճնշման բարձրացումը, ջերմաստիճանի և զարկերակային պուլսի տատանումները, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Ժեմչուգովը հատուկ շեշտել է, որ յուրաքանչյուր անձի վերականգնողական թերապիան պետք է նշանակվի անհատական:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը