ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարածաշրջանի բալանսը խիստ խախտված է. այստեղ խաղաղության մասին խոսք չկա»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթի, ձեռք բերված տխրահռչակ պայմանավորվածության ու դրանից բխող հետևանքներով, ցավոք, տարածաշրջանում ամբողջովին նոր իրավիճակ ստեղծվեց: Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որի դիտարկմամբ, այդ իրավիճակը բավականին վատ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: «Այսօրվա դրությամբ տարածաշրջանի բալանսը խիստ խախտված է՝ ի վնաս Հայաստանի: Բացատրեմ՝ ինչու: Պատերազմի հետևանքով ստեղծված այս իրավիճակում, բնականաբար, նաև վերոնշյալ պայմանավորվածության կետերով, Թուրքիան, ամեն դեպքում, ի հակադրություն Ռուսաստանի և Հայաստանի ջանքերի, կարողացավ ամրապնդվել Ադրբեջանում:

Թուրքիան կարողացավ նաև ուժեղացնել իր ազդեցությունն Ադրբեջանում և թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե Ադրբեջանում թուրքական ռազմական կոնտինգենտի ներկայություն ապահովել: Ադրբեջանը կարողացավ բավականին մեծ առավելություն ունենալ Հայաստանի նկատմամբ թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով: Այսինքն, բալանսն ի վնաս Հայաստանի փոխեցին բոլոր ասպեկտներով»,«Փաստի» հետ զրույցում շեշտեց թուրքագետը: Անդրանիկ Իսպիրյան ասաց, որ Թուրքիան երկար ժամանակ աշխատում է ամրապնդվել Հարավային Կովկասում. «Բնականաբար, պատմությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարողացավ խիստ նվազագույնի հասցնել Թուրքիայի ազդեցությունը, իսկ Ադրբեջանում, բնականաբար, Թուրքիան որոշակի ազդեցություն պահեց, ինչը Թուրքիայի համար բավականին վատ վիճակ էր: Իսկ պատերազմի ժամանակ Թուրքիան կարողացավ ամրապնդվել ոչ թե Հարավային Կովկասում, այլ Ադրբեջանում: Բնականաբար, Ռուսաստանը հաշվի է նստում այս գործոնի հետ ու փորձում է իր քայլերն ըստ դրա իրականացնել:

Ոչ միայն խաղաղապահների, այլև ռուսական զինտեխնիկայի առկայությունն Արցախում միտում ունեն հակազդելու տարածաշրջանում նաև թուրքական ծավալապաշտական նկրտումներին»: Մեր զրուցակցի խոսքով, եղածի մեջ ոչինչ չենք կարող փոխել, սակայն պարտավոր ենք ներկայում ինչ-որ բան ձեռնարկել: «Առաջին հերթին Հայաստանի հասարակության մոտ պետք է բարձրացնել պետական ինստիտուտների նկատմամբ հեղինակութունը, անմիջապես ձեռնամուխ լինել Հայաստանի պաշտպանության ուժեղացմանը, անվտանգության բարձրացմանը: Սա ինքնին նաև տարածաշրջանում ինչ-որ չափով Հայաստանի դիրքի փոփոխման կբերի: Կարևոր է նաև դաշնակցի հետ ճիշտ հարաբերությունների ստեղծման և դրա շարունակման շնորհիվ կրկին գոնե ինչ-որ չափով մարտունակ դառնալը, որ ամեն պահի հակառակորդները չմտածեն, թե գործ ունեն նոյեմբերի 9-ի Հայաստանի հետ: Հայաստանի բանակը միշտ մարտունակ է համարվել, ինչը երկար տարիներ զսպել է Ադրբեջանի ախորժակը:

Պետք է այս ամենը վերականգնվի, մենք պարտավոր ենք այդ ուղիով գնալ»,-ասաց Ա. Իսպիրյանը՝ նկատելով, սակայն, որ վերոնշյալից բխող քաղաքականություն չի իրականացվում, համարժեք չէ նաև դիվանագիտական դաշտի աշխատանքը: «Ամբողջի մեջ կարևոր է նաև դիվանագիտությունը: Մի օրգանիզմում չի կարող սիրտը լավ աշխատել, լ յարդը՝ վատ, իսկ այդ մարմինը կենսունակ համարվել: Չի կարող բանակը հզոր լինել, բայց ունենանք վատ դիվանագիտություն ու դա նպաստի ընդհանուր երկրի հզորացմանը: Բոլոր ինստիտուտները պետք է առավելագույնս աշխատեն: Մենք ունենք ԱԳ նախարար, որն ուղղակի նշանակվել է: Իրականում, երբ երկրի կառավարման համակարգում քաոսային վիճակ է, ինքն էլ չի կարողանալու իր գործը հասկանալ, ինքն էլ չի հասկանում՝ ինչ է պետք անել»,-ընդգծեց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ մինչ օրս հստակ չեն ու չեն բացահայտվել ստորագրված փաստաթղթի կետերը: «Կա՛մ ռուսներից ենք իմանում դրանց մասին, կա՛մ ադրբեջանցիներից, ինչը ցավոք սրտի եմ փաստում: Ի մի բերելով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ռուսների, թե՛ ադրբեջանցիների ասածները՝ կարող ենք հստակ ասել, որ այստեղ խաղաղության մասին խոսք չկա: Դա խաղաղության համաձայնություն չէ, դա ինչ-որ դադար է՝ պարտության դադար: Մենք հանձնեցինք տարածքներ, սակայն դրա դիմաց, օրինակ՝ նշված չէ, որ Ադրբեջանը չպետք է այլ նկրտումներ ունենա: Մինչդեռ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը հայտնում է փոխհատուցումների պահանջների մասին: Թուրքիան էլ իր հերթին է նմանատիպ հայտարարություններ անում: Եվ այս ամենը հաշվի չառնելով՝ մեզ մոտ վաղաժամ շատ դրական մոտիվներով ու հայտարարություններով են հանդես գալիս՝ Ադրբեջանի հետ առևտուր անելու, դիվանագիտական հարաբերությունների համատեքստում:

Շատ նորմալ է, երբ երկու երկրի հարաբերությունները կարգավորում են, բայց դրա միակողմանի լինելը ոչ թե վատ է, այլ անհեռատեսություն, որը կարող է հերթական ողբերգությանը հանգեցնել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից եկող իրական ազդակները պետք է հաշվի առնել: Այս պահին մենք մեր սահմանները պաշտպանելու խնդիր ունենք, բայց այսօր չկա մի ինստիտուտ, որը կգնա ու սահմանային հարցերը կկարգավորի: Քաոսային իրավիճակում լինելով՝ Ադրբեջանի հետ առևտրի մասին են խոսում: Աննորմալ է, երբ երկիրը, որի հետ ուզում ես առևտուր անել, ամեն օր քեզնից տարածքներ է վերցնում, ու այն էլ այն դեպքում, երբ որևէ պետական կառույց չի զբաղվում այդ հարցով: Գյուղացիները, ովքեր պետություն ներկայացնելու որևէ կարգավիճակ չունեն, Ադրբեջանի միջպետական կառույցների ներկայացուցիչների հետ դեմ դիմաց են կանգնում ու իրենց միջոցներով փորձում ինչ-որ ձևով պահել հողը»,-եզրափակեց Ա. Իսպիրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular