ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժո­ղովր­դի անու­նից»՝ ժո­ղովր­դից թաքն­վե­լով ու ընդ­դեմ ժո­ղովր­դի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը հանրության շրջանում, արդեն փաստ է։ Սա՝ շատ մեղմ ասած: Դրա համար նույնիսկ սոցհարցումներ կատարելու կարիք չկա, պարզապես պետք է «մարդամեջ» դուրս գալ, ինչը չեն կարող անել Փաշինյանն ու իր թիմը: Պատերազմի ծանր արդյունքների և ոչ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր հանրությունը հայտնվել է հուսահատության փոսում։ Նույնիսկ շատերն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հետ մեկտեղ, երկրից հեռանալու տրամադրություններ են արտահայտում։ Սակայն Փաշինյանը համառորեն ձգտում է կառչած մնալ իր աթոռից՝ թեկուզ գիտակցելով, թե իր իշխանությունը հայոց պատմության մեջ ինչ անփառունակ հետք է թողել։

Եվ իր պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու նպատակով անընդհատ մանիպուլ յացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին։ Նիկոլն անընդհատ հոլովում է ժողովրդի անունը, թե իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն վստահության քվե է տվել, հետևաբար ժողովուրդն էլ պետք է որոշի, թե ինչպես պետք է լինի իշխանությունների և ընդհանրապես Հայաստանի ապագան։ Այո, միշտ էլ ժողովուրդն է որոշում կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, իսկ Փաշինյանի՝ ամենօրյա իշխանության մնալը բոլորիս տանում է դեպի անդառնալի կոլապս: Մյուս կողմից՝ պարզապես պարզունակության գագաթնակետն է ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը որոշել փողոցում տվյալ պահին գտնվողների քանակով:

Երևի Փաշինյանը հիշում է, թե քանի հոգով սկսեց իր քայլերթը Գյումրիից, որը ողբերգություն ու կատաստրոֆա բերեց մեր երկրին ու ժողովրդին: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ միայն իր մի բուռ կողմնակիցներն ու ֆեյքերն են ժողովուրդ։ Միևնույն ժամանակ, իրեն ժողովրդի վարչապետ հռչակած անձը սկսել է պաշտպանվել ժողովրդից։ Վերջինս ոչ միայն խուսափում է դուրս գալ հանրության մեջ, այլև պաշտպանվում է ժողովրդից՝ զենք պահելով ժողովրդի վրա։ Վարչապետը բազմիցս մեղադրել է նախկիններին, թե իրականությանը նայել են «մերսեդեսի» կամ մասնավոր ինքնաթիռի պատուհանից և կտրված են եղել ժողովրդից՝ ոստիկանության շարքերի հետևը թաքնվելով, բայց ինքն այսօր սկսել է ժողովրդից պատսպարվել և թաքնվել մեծ թվով ոստիկանական ուժերի հետևում։

Ընդ որում, աննախադեպ քանակի ոստիկանների: Հետո էլ Նիկոլը հայտարարում է, թե իրենք ժողովրդի իշխանությունը չեն կարող հանձնել փողոցով անցնող պատահական որևէ մեկին՝ մոռանալով, որ ինքը հենց փողոցով է իշխանության եկել, ճնշումների, պարտադրանքի միջոցով, և փողոցն է առաջին հերթին իրեն վարչապետի թեկնածու հռչակել, որից հետո միայն ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես վարչապետ։ Պաշտոնը պահելու համար Փաշինյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև ժողովրդի դեմ է դուրս գալիս՝ բռնի, անհամաչափ ուժ կիրառելով բողոքի ակցիա իրականացնողների հանդեպ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան համառում՝ զանց առնելով ժողովրդի էական ու ամենկարևորը՝ որակական հատվածի կողմից հնչող հրաժարականի պահանջները։ Թերևս Նիկոլը հույսեր է փայփայում, որ կկարողանա այնքան ժամանակ ձգել, որ հասարակության ներսում էմոցիոնալ իրավիճակն անցնի և դժգոհության դոզան նվազի, որն էլ իրեն հնարավորություն կտա շարունակել իր պաշտոնավարումը մինչև հերթական ընտրություններ։

Կամ գուցե որոշ ժամանակ անց իր ձեռամբ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ կեղծիքներով ու վարչական ռեսուրսով նորից վարչապետ կարգվելու համար: Հենց այս տրամաբանությունից ելնելով է, որ Փաշինյանը ներկայացրել է վեցամսյա իր ճանապարհային քարտեզը, բայց նա հաշվի չի առել, որ այս ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին, և ժողովրդական հոսքի ներքո իր երերացող իշխանությունն ուղղակի շատ շուտով պարզապես փլուզվելու է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular