ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիշ­խա­նու­թյուն. պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ կազ­մա­լուծ­ված է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմում կրած ծանր պարտությունից հետո ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է երկիրը արագորեն գլորվում անիշխանության կամ անարխիայի խոր փոսը։ Տպավորություն է, թե մենք այսօր ոչ միայն կառավարության ղեկավար չունենք, այլև ընդհանրապես պետական կառավարման համակարգ, որ կատարի ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և երաշխավորի մեր երկրի ինքնիշխանությունը և քաղաքացիների անվտանգությունը։ Պատերազմի ժամանակ և հատկապես դրա ավարտից հետո Ադրբեջանի բռնապետ Ալիևը ոչ միայն աքլորացել է, ինչպես բնորոշեց երկրորդ նախագահը, այլև հրապարակայնորեն հոխորտում է Հայաստանի հասցեին և միջազգային հանրության աչքի առաջ վիրավորում ու նվաստացնում Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձին։

Սակայն հայկական կողմից ոչ մի արձագանք չկա այդ հոխորտանքներին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն լռել։ Փաստացի նրա ուժը միայն ընդդիմադիրների վրա է «պատում», իսկ հակառակորդ երկրի ղեկավարին անվանում է կիրթ և կառուցողական։ Դա էլ քիչ է, Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ զորահանդես է կազմակերպում և հայտարարում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին, թե իբր իրենցն են Երևանը, Սևանն ու Զանգեզուրը։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին նշում է, թե զորահանդեսի օրը Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է: Սրանք պատահական հիշատակումներ չեն կարող լինել: Այս ամենի շուրջ մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն իշխանությունները որոշեցին արձագանքել Ալիևին և Էրդողանին, այն էլ վարչապետի խոսնակի մակարդակով և կցկտուր դատապարտման տեսքով։

Իսկ ինչո՞ւ, օրինակ՝ Փաշինյանը, որը նախընտրում է ամեն մի փոքր թեմայի շուրջ ուղիղ եթեր դուրս գալ, չի բարեհաճում արձագանքել՝ հասարակության և ողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով թուրք-ադրբեջանական ագրեսիվ և հանցագործ գործելակերպի վրա։ Թե՞ Փաշինյանն արդեն իսկ զգում է, որ ինքն այլևս իշխանություն չունի։ Դրա մասին է վկայում այն, որ Սյունիքից գրեթե ամեն օր ահազանգում են, որ սահմաններն անպաշտպան են, ադրբեջանցիները հայկական տարածք են մուտք գործել, և պետք է իշխանությունները միջոցներ ձեռնարկեն այդ ուղղությամբ, սակայն ձայն բարբառո հանապատի։ Ստիպված սյունեցի գյուղացիներ են սահմանների շուրջ բանակցում հակառակորդի զինվորների հետ և որոշում սահմանագիծը։ Քանի որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանագիծը ահագին երկարում է, ապա այն լուրջ անվտանգության ապահովման խնդիր է ստեղծում մեզ համար, իսկ փոխանակ իշխանությունները հետամուտ լինեն այդ խնդիրների լուծմանը, ստիպված երկրի նախագահն է սահմանագծման հարցի հետ կապված դիմում ՌԴ նախագահ Պուտինին։ Եվ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ընդհանրապես ինչո՞վ են զբաղված մեր «իշխանությունները»։

Գերիների, անհետ կորածների հարազատներն էլ օրեր շարունակ բողոքի ձայն են բարձրացնում, ակցիաներ են անում, իրենց «պատեպատ են տալիս», որպեսզի պատկան մարմիններն զբաղվեն, և իրենց հարցը լուծվի։ Սակայն ծնողների ջանքերն իզուր են, քանի որ այդ ուղղությամբ էական գործողություններ չկան։ Գերիների փոխանակման խնդրի լուծումը Ադրբեջանը ձգձգում է, ճիշտ չի ներկայացնում գերիների քանակը, իսկ հայկական կողմը էական լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու համար։

Անկարող լինելով արձագանքել հրատապ խնդիրներին՝ պետական համակարգն այսպես գնում է կազմալուծման ճանապարհով, բայց պարտված ղեկավար Նիկոլ Փաշինյանը և իր թիմը դեռևս թիթեռ են նկարում ու շարունակում հույսեր տածել, թե կարող են պահել իրենց իշխանությունը։

Կարճ ասած՝ իրենք չեն կառավարում, բայց չեն թողնում, որ գոնե կառավարման ընդունակ անձինք երկիրը դուրս բերեն այս վիճակից։ Այս օրհասական պահին իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք լիովին ձախողված են, և իրենց հեռանալն ընդամենը ժամանակի հարց է, հակառակ դեպքում երկիրն ուղղակի անդունդն են գլորում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular