ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց Հայրենիք կուսակցության թե հայրենիքում, թե սփյուռքում գործող բոլոր կառույցներում, խորությամբ քննարկելով Հայստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, ի մի բերելով ստացված բոլոր առաջարկությունները, Հայոց Հայրենիք¦ Կուսակցության Կենտրոնական կոմիտեն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Հարգելի հայրենակիցներ, պատվարժան ազգ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի…
Ժամն օրհասական է…
Օրհասական է մեզ համար…
Պարտությունը համազգային է, որը կարող է դառնալ անդառնալի կորստաբեր՝ քանզի մարտադաշտի արհավիրքը մտել է մեզանից յուրաքանչյուրիս հոգիներից, սրտերից ներս ու ավերում է…
Ավերում է,քանզի թշնամին միայն արտաքինը չէ, թշնամին ներսից է, մեր մեջից:
Ամենակործան հարվածը տարածքի կորուստը չէ,այլ այն անդառնալի համարելը:Արհավիրքը միայն բազմահազար զոհերն ու հաշմված մեր զավակներն ու եղբայրները չեն,այլ ներքին անհամաձայնության թշնամանքի վերաճելու սարսափը:
Ավելի բարդացող իրավիճակն օր առ օր,ժամ առ ժամ խորանում ու ամենակուլ հրեշի նման խժռում է մեր վստահությունը, հավատը, մեզ վերագտնելու կամքը, ի վերջո մեր արժանապատվության,ապրելու, դիմակայելու իմաստն ու կարողությունը:
Ի սեր մեր ազգի կենսական անմահության, ի հիշատակ մեր նվիրյալ, երկրաշահ ապուպապերի, մեր ազգանվեր նահատակ եղբայրների ու զավակների կոչ ենք անում չհանդուրժել ազգը պառակտող, ծագումով գուցե հայ, գուցե ոչ թուրք, բայց թրքասեր ու թրքահոտ,ծախու,անարգ ապիկարների նպատակի իրականացումը:
Վիժեցնել դժոխքի վիժվածքի,բայցև Հայոց իշխանություն ներթափանցած,սղոսկած սրիկաների ծրագրերի ի կատար ածումը:
Ըստ այդմ դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին

Մեծարգո Հայոց Ընտրանի, ուսումնասիրելով գործող Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքն ու ընտրական օրենսգիրքը,առաջարկում ենք բոլոր պատվարժան պատգամավորներիդ դիմում գրել, հայտարարել ձեր խմբակցություններից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու և խմբակցությունները լուծարելու մասին:
Հատուկ կոչով դիմում և խնդրում ենք Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունների պատգամավորներիտ.
Պատվարժան տիկնյաք և պարոնայք.
Մերօրյա իշխանությունները ջանադրորեն փորձում են համազգային ցասումի ձեր արտահայտումն ու դրսևորումը,ըմբոստության կազմակերպումն ու անմիջական մասնակցությունը ներկայացնել որպես աթոռակռիվ:
Մենք չենք հավատում և դրա համար ունենք երկու հիմնավոր պատճառ:
Չենք հավատում,նախևառաջ, չկասկածելով ձեր արժանապատիվ հայ լինելությանը,ծանոթ լինելով ձեզանից շատերին անձամբ,իսկ մնացածիտ՝ կենսագրությունն ու անցած ճանապարհին:
Պառճառ երկրորդ՝ չենք հավատում ստախոսին:
Երկրի վերոհիշյալ օրենքներին համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը համարվում է կազմված և գործունեության իրավունք է ձեռք բերում եթե անդ գործում են առնվազը երեք խմբակցություններ:
Ձեր խմբակցությունները լուծարելու պարագայում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը կորցնում է իր լեգիտիմությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահը պարտավոր է օրենքի ուժով լուծարել խորհրդարանը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ,խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի հետ:
Հավատացած ենք,որ կարիք չկա հիշեցնելու ձեզ ազգի ներկայիս և ապագա սերունդների առջև ձեր ունեցած պատասխանատվության մասին,քանզի ձեզանից յուրաքանչուրն ամեն օր ազգասիրության և պետականապաշտության դասեր է տալիս և կարող է տալ բազմամիլիոն այլոց:
Համոզված ենք,որ ձեր այս քայլը կբերի անցնցում,սահուն իշխանափոխության և ազգակործան գաղափարախոսությունը,դրա կրողներն ու իրականացողները, ազգադավի հլու կամակատարները կհայտնվեն մեր բազմահազարամյա պատմության գարշահոտ աղբանոցում:
Փառք մեր ազգային կորուստը վերագտնելու աներեր կամքին զոդված մեծանց ու փոքրանց…
Տերը զորավիգ Արցախին…
Աստված պահի հայ ազգն ու նրա իղձերի,երազանքների,բաղձանքի իրականացման հիմնավոր կռվան Հայոց անկախ պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

«Հայոց Հայրենիք»   կուսակցություն

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular