ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզիմի մաստեր-կլաս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ ժողովուրդն ապրիորի զանգված չէ՝ ժողովուրդը կազմված է կոնկրետ մարդկանցից՝ ինձնից, այն մտավորականներից ու քաղաքական գործիչներից, նախկին նախագահներից ու կաթողիկոսներից, ԱԺ շենքի մոտ հավաքվածներից, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Եթե կուզեք իմանալ՝ վերը թվարկված անձինք ավելի շատ իրավունք ունեն ժողովուրդ կոչվելու և երկրի ճակատագիրը որոշելու, քան այն պողոսներն ու սեռական հայհոյանքներ գրող ֆեյքերը, որոնց նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ կհեռանամ, երբ ժողովուրդը պահանջի։ Այս դեմագոգիան, որը շարունակ հնչում է վարչապետ Փաշինյանի խոսքում, օրեցօր ավելի է դժվարանում լսելը։ Ցանկացած ռացիոնալ բանականություն ունեցող մարդ կհասկանա, որ հինգ րոպեանոց խոսքում 500 անգամ օգտագործել «ժողովուրդ» բառ օգտագործելը խեղկատակություն է։ Երբ հրաժարականի պահանջ ներկայացնողներին վարկաբեկելու համար «ժողովրդին» վախեցնում է ընտրակեղծիքների վերադարձով, նրանց քվեն խլելու վտանգով։

Երբ իր բոլոր հանցավոր սխալների, Հայաստանի գլխին պատուհասած աղետի մասին խոսում է այնպես, կարծես խոսում է ընդամենը կարմիր լույսի տակ փողոցն անցնելու մասին։ Երբ կարծում է, թե դեռ կան հարյուր հազարներ, որոնք ոչ մի աղետալի բան չեն տեսնում հազարավոր զոհերի, մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու, երկրի անվտանգությունն այսքան խոցելի դարձնելու, սահմաններն անպաշտպան թողնելու, ռուսի եւ ադրբեջանցու առաջ ամոթալի կապիտուլյացիայի մեջ։ Իրականում ոչ մի աղետալի բան չեն տեսնում, որ մեր պետությունը դադարել է լինելուց, իշխանությունը կորցրել է բոլոր լծակները, և կառավարման խորը ու անհուսալի ճգնաժամի մեջ ենք հայտնվել այսօր։ Տվյալ պարագայում նման խրոխտ եւ ամբարտավան ելույթն ԱԺ դահլիճում՝ վարչապետի շուրթերից, ուղղակի հրամայական է դարձնում նրա հեռացումը։ Այս մարդն անգամ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular