ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է լվանում իշխանության «սպիտակեղենը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 9-ին, մինչ ընդդիմադիր ուժերը՝ ժողովրդի հոծ զանգվածի ուղեկցությամբ, փակել էին Բաղրամյան փողոցն ու պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինքը՝ Փաշինյանը, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, որոնք զինված էին ինքնաձիգերով, խորհրդարանում մասնակցում էր կառավարության հետ հարցուպատասխանին և անվրդով ու ամեղ հայացքով պատասխանում էր պատգամավորների հարցերին։ Իսկ պատգամավորներից ներկա էին միայն իշխանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, ընդդիմադիր մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, ներկա չէր։ Ակնառու էր այն փաստը, որ ԼՀԿ-ականները բավականին քաղաքավարի տոնով հարցեր էին ուղղում հրաժարականի մասին՝ Փաշինյանին թույլ տալով հոխորտալ թե՛ իրենց վրա, թե՛ ամբողջ ընդդիմության ու հասարակության։ Թվում է՝ «Լուսավորն» այսպիսով նպատակ ունի ուղղակի լեգիտիմացնել Նիկոլին՝ որպես հրաժարական չտվող վարչապետի։ Նրանք, փաստորեն, դեռ լուրջ դեմքով հարցեր են ուղղում մի մարդու, ով, ըստ իրենց, օր առաջ պիտի հեռանա։ Բայց գալիս ու համբերատար լսում են նրա մտքերը, հարցեր հնչեցնում «մեծարգո պարոն վարչապետին»՝ դրանով ևս ամրապնդելով նրա՝ վարչապետ լինելու հանգամանքը, և սպասում պատասխանի։

Փաշինյանն էլ պարբերաբար շնորհակալություն էր հայտնում ընդդիմադիր պատգամավորներին՝ հնչեցրած հարցերի համար, և, առիթից օգտվելով, հարձակվում ընդդիմադիր մյուս ուժերի վրա՝ նրանց անվանելով «ինչ-որ խմբեր, որոնք նպատակ ունեն խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորել երկրում»։ Փաստն այն էր, որ հենց նմանօրինակ առաքելություն է ստանձնել «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում՝ ընդդիմադիրի անվան տակ «լվանալով իշխանության կեղտոտ սպիտակեղենը», հնարավորություն տալով նրան արդարանալու, անգամ՝ հակահարձակման անցնելու և ամրապնդելու իր դիրքերը։ Դրա օրինակներից մեկը երեկ ԼՀԿ պատգամավորներից Արկադի Խաչատրյանի հնչեցրած հարցին ի պատասխան Փաշինյանի արտաբերած հետևյալ միտքն էր․

«Ես, այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար»։

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք բանակցային նրբություներ են, որոնք պետք է ճշգրտվեն բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ սահմանների ճշգրտումը և դեմարկացիան։ Փաստորեն, պարտված երկրի ղեկավարը դեռ հույս ունի, որ պետք է արժանապատվորեն նստի բանակցային սեղանի մոտ, այսքանից հետո դեռ ճշգրտի ինչ-որ հարցեր, և դրանք վերջում պետք է ընդունելի լինեն ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ահա, այսպիսի ցինիզմով էր երեկ խոսում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ դեռ ամբողջը չի արել, և դեռ բավարար չէ՝ ինչ արել է Ադրբեջանի ժողովրդի համար, այս պատմությունը դեռ շարունակություն ունի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular