ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ պլազմային հեռուստացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարմանալի է, բայց պլազմային հեռուստացույցների պատմությունը սկսվել է միայն կես դար առաջ: Այդ նոր հեռուստացույցի գյուտը կարելի է վերագրել ԱՄՆ-ի Իլինոյսի ամերիկյան համալսարանի պրոֆեսորներ Դոնալդ Բիտցերն և Գին Սլոտտին, որոնք ստեղծել են առաջին պլազմային հեռուստացույցի նախատիպը: Դա տեղի է ունեցել 1964 թվականի հուլիսին: Հետագայում երկու գյուտարարների աշխատանքին միացել է նույն համալսարանի ասպիրանտ Ռոբերտ Վիլսոնը: Բայց պլազմային հեռուստացույցները միանգամից հաջող զարգացում չեն ստացել, և միայն աշխարհում թվային տեխնոլոգիաների հայտնվելուց հետո են նրանք պահանջված դարձել: Պլազմայի հատկությունների հետազոտությունը եղել է այն, ինչի վրա աշխատել են այն ժամանակ նոր հեռուստացույցի գյուտարարները:

Պլազմային հեռուստացույցը դարձել է կատոդային ճառագայթային հեռուստացույցի այլընտրանքային փոխարինում, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է ճառագայթային խողովակի վրա: Կատոդային ճառագայթային հեռուստացույցի թարթող պատկերը բավարար որակ է ապահովել տեսանյութերի դիտումների համար, բայց շատ ավելի վատ է եղել համակարգչային գրաֆիկայի համար: Հենց Դոնալդ Բիտցերն է դարձել նոր տիպի հեռուստացույց ստեղծելու նախագծի հիմնադիր, իսկ օգնել են նրան Ռոբերտ Վիլսոնը և Գին Սլոտտին: Իրականացված աշխատանքների արդյունքում նրանց հաջողվել է ստեղծել աշխարհում առաջին մեկ բջիջով պլազմային հեռուստացույցի առաջին մոդելը: Այդ գյուտի ներկայիս անալոգներն այսօր ունեն միլիոնավոր այդպիսի բջիջներ: 1964 թվականից հետո հեռուստաընկերությունները որոշել են օգտագործել պլազմային հեռուստացույցները որպես կատոդային ճառագայթային խողովակներով հեռուստացույցների հնարավոր փոխարինում:

1999 թվականին է ստեղծվել 60 դյույմ էկրանով պլազմային հեռուստացույցը: Այն ստեղծել են Panasonic և Matsushita ընկերությունները: Այդ հեռուստացույցը համատեղել է HDTV հեռուստատեսության համար պահանջվող լայնացումը և չափը, ընդ որում հեռուստացույցը զգալիորեն բարակ է դարձնել: Պլազմային հեռուստացույցները միանգամից չեն ձեռք բերել իրենց ժողովրդականությունը, դրա իրականացման վրա շատ ժամանակ է ծախսվել: Այսօր պլազմային հեռուստացույցներին բաժին է ընկնում շուկայի ոչ ավելի, քան 7% -ը: Հեղուկ բյուրեղային հեռուստացույցների հայտնվելը նոր ուղղություն է տվել հեռուստացույցների զարգացմանը, ինչը իրականում «պլազմայի» համար բացառել է հետագա ցանկացած կոմերցիոն զարգացում:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular